Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԻՏԱԼԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ ԴԱՏԻՆ

Միլանի Պոլիտեխնիկի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև համագործակցության և «Էրազմուս +» ծրագրի շրջանակում՝ մայիսի 2-5-ը, աշխատանքային սեմինարներ անցկացնելու նպատակով, մեր համալսարանում էին իտալացի պրոֆեսորներ Մաուրիցիո Բորիանին և Մարիա Քրիստինա Ջիամբրունոն:

 

Իտալիայից մեր համալսարանում հյուրընկալված մասնագետներն ուսանողներին ներկայացրեցին պատմական միջավայրի վերաարժեվորման իտալական փորձը։ Օգտագործելով սեմինարների ընթացքում ձեռք բերած գիտելիքները՝ դեպի Աշտարակ քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում դասախոսների և ուսանողների կողմից համատեղ կազմված հայեցակարգի հիման վրա՝ աշխատանքային 5 խմբերի բաժանված ուսանողները մշակեցին քաղաքի առանձին արժեքավոր հատվածների պահպանման և արդիականացման նախագծեր։

 

Աշխատանքային սեմինարի վերջին օրը ուսանողների կողմից ներկայացվեցին աշխատանքային 5 խմբերի կողմից մշակված նախագծերի 5 տարբերակ։

 

833 Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

834 Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

05.05.17
26.05.2017
Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
25.05.2017
Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
25.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
24.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և ...