Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՃՇՀԱՀ-Ի ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ԹԻՄԸ` 3- ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Մարտի 14-17-ը ՀՀ բուհերի միջև անցկացված16-րդ մարզական խաղերի արագ շախմատ մարզաձևում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աղջիկների թիմը գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի թիմերին:

 

Ըստ ուսանողական մարզական ֆեդերացիայից ստացված նախնական ինֆորմացիայի` մեր շախմատի աղջիկների թիմն ամենայն հավանականությամբ  հոկտեմբեր ամսին կմասնակցի նաև Հայաստանում կայանալիք Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնությանը:

 

Ինչպես հավաստիացրեց ՃՇՀԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ Հակոբ Բադալյանը, արվելու է ամեն ինչ արդյունքները բարելավելու և մոտ ապագայում միայն հաղթանակներ գրանցելու համար:

 

Շնորհավորում ենք մեր հաղթանակած շախմատիստներ Վաթի Առաքելյանին,  Նարե Առաքելյանին, Նաիրա Պապիկյանին, Անուշ Հարությունյանին և մեր համալսարանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին` մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ:

552 Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

553 Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

24.03.15
22.06.2017
2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
22.06.2017
Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
19.06.2017
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
16.06.2017
Հայաստանի Հանրապետության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի օրհներգերը ...