Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ և ՍՏԱՑԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի օրհներգերը հնչեցին և ՀՀ Ճարտարապետների միությունում մեկնարկեց ճարտարապետների դիպլոմների հանձնման արարողությունը: «Խոստանում եմ հավատարիմ լինել ճարտարապետի կոչմանը, խնամքով վերաբերվել ճարտարապետական, պատմական ու բնական ժառանգությանը…»: Այս խոսքերով՝ այսօր՝ հունիսի 16-ին, ՃՇՀԱՀ-ի 117 բակալավր և 42 մագիստրոս ճարտարապետները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները, որոնցից 44-ը՝ գերազանցության:

 

Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը, հյուրեր և ծնողներ:

 

Շնորհավորելով շրջանավարտներին` ռեկտոր Գալստյանը նրանց հորդորեց միշտ քայլել համալսարանի կողքով և առաջին քայլերն անել ավագների ուղեցկությամբ: Մշտապես նրանց աջակից ավագները նույնպես խոստացան հետագայում էլ իրենց նախկին ուսանողների և, արդեն, գործընկերների կողքին լինել:

 

ՙՍա միաժամանակ և երջանիկ, և տխուր օր է, մեր ուսանողները մտնում են նոր միջավայր: Ես ուզում եմ, որ դուք նվիրվեք ճարտարապետի գործին այնպես, ինչպես ձեր ծնողին՚,-նկատեց Կարեն Ռաշիդյանցը: Ճարտարապետությունն աստվածային մասնագիտություն կոչելով՝ Սարգիս Թովմասյանը նույնպես շնորհավորեց շրջանավարտներին և կոչ արեց մշտապես բնությանը համահունչ լինել, քանզի մեր շուրջը Աստծո ու ճարտարապետների ստեղծագործություններն են:

 

Բուռն ու անբացատրելի զգացողություններով և լուսավոր ապագայի երազանքով՝ շրջանավարտներին հանձվեցին իրենց տարիների վաստակը՝ դիպլոմները:

 

1,712 Ընդամենը Դիտված, 15 Դիտվել է այսօր

1,713 Ընդամենը Դիտված, 16 Դիտվել է այսօր

16.06.17
22.06.2017
2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ ...
22.06.2017
Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, ...
19.06.2017
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» ...
15.06.2017
Հունիսի 15-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆալուլտետի ...