Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՀԻՇԵՑԻՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ. ԼԵՎՈՆ ԿԱՐՊԻՉՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 85 ՏԱՐԵԿԱՆ

«Նա նահապետ էր, տեսակ, ով օրինակ և ուսուցիչ էր բոլորի համար». նման խոսքերով են նկարագրում Լևոն Կարպիչին նրա ընկերները, գործընկերներն ու հարազատները:

Այսօր վաստակավոր շինարար Լևոն Շահբազյանը կդառնար 85 տարեկան: Նրա հոբելյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում համախմբել էր մեծաթիվ հյուրերի, որոնց շարքերում էին ինչպես անվանի շինարարներ ու ճարտարապետներ, ոլորտի վաստակաշատ մարդիկ, մեր համալսարանի նախկին շրջանավարտներ, այնպես էլ Լևոն Շահբազյանի որդիները, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան, ՀՀ Էներգետիկային և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

 

Վաստակավոր շինարարի հոբելյանին նվիրված միջոցառման ներկաներին իր բացման խոսքով ողջունեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ պատմելով իր ընկերոջ  անցած ուղին, ներկայացնելով նրա մեծաթիվ աշխատանքները և մարդկային լավագույն որակները: 

 

ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր շինարար, Երևանի պատվավոր քաղաքացի և ՀՀ Շինարարների միության պատվավոր անդամ Լևոն Շահբազյանի մասին հուշերով ու պատմություններով բեռնված էին բոլորը: Ինչպես նկատեց նրա ավագ որդին՝ Կարո Շահբազյանը, ներկաներից յուրաքանչյուրի դեմքը մի հիշողության մասին է պատմում, ինչը վկայում է, որ հայրս մեզ հետ է:

 

Հյուրերին ցուցադրվեց Լևոն Կարպիչի մասին պատմող փաստագրական ֆիլմ, որում ամփոփված էին նրա բացառիկ կադրերը, ընկերների անկեղծ պատմությունները, մեկ բառով, նրա 50-ամյա աշխատանքային ուղին՝ աշխղեկից մինչև շինարարական տրեստի կառավարիչ ու շինարարության նախարար:

 

Ինչպե՞ս էր Լևոն Կարպիչին հաջողվում ուսանողների շարքերից ընտրել լավագույններին: Գործընկերները մինչև այսօր դժվարանում են պատասխանել այդ հարցին, բայց փաստում են մեկ բան. նա խստապահանջ էր, միևնույն ժամանակ խորհրդատու, ուսուցիչ, օգնական և, ուղղակի, բազմակողմանի զարգացած մարդ: Հենց այս որակներն էլ, ըստ նրանց, օգնում էր 1000-ավոր շրջանավարտների մեջ տեսնել ապագա շինարարին:

 

1953թ-ին, ավարտելով ԵրՊԻ-ի հիդրոտեխնիկական շինարարության ֆակուլտետը, Լևոն Շահբազյանն անմիջապես աշխատանքի անցավ հենց այս շինարարական տրեստում, որտեղ ձեռք բերած մասնագիտական փորձի ու մարդկանց հետ վարվելու եզակի ձիրքի շնորհիվ շուտով արժանացավ շինվարչության գլխավոր ճարտարագետի, այնուհետև պետի պատասխանատու պաշտոններին: 1975թ-ին նա արդեն ՙԵրարդշին՚ տրեստի կառավարիչն էր: Բավական է միայն նշել, որ 1975-1980 թթ-ին ՙԵրարդշին՚ տրեստը 5 անգամ արժանացավ միութենական բարձրագույն պարգևների և տրեստի անունը ոսկե տառերով գրվեց ԽՍՀՄ ժողտնտեսության ցուցահանդեսի Պատվո տախտակին: Այդ տարիներին շահագործման հանձնվեցին մոտ 150 արդյունաբերական խոշոր միավորումներ, մշակութային, բնակելի շենքեր, թաղամասեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլ կառույցներ:

 

Բոլորը գիտեին՝ Լևոն Շահբազյանը կների ամեն ինչ, բացի անորակ աշխատանքից: Հետևապես, հենց նրան էին վստահում կարևորագույն շենքերն ու շինությունները: Նրա ղեկավարմամբ է իրականացվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնանորոգման աշխատանքները:

 

Վաստակաշատ շինարարին հիշում և առանձնահատուկ հարգանք են տածում նաև  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Այստեղ բացվել է նրա անունով լսարան և սահմանվել ՙԼեւոն Շահբազյան՚ ոսկե մեդալ:

 

1,012 Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

1,013 Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

12.04.17
26.05.2017
Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
25.05.2017
Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
25.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
24.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և ...