Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՀԵՐՈՍ ԱԴԱՄԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մշտապես հիշում և խոնարհումի միջոցառումներ է իրականացնում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակի համար:

 

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը հայտարարեց, որ մեր համալսարանի նախկին ուսանող և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ կտրամադրվի այն 3 ուսանողներին, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ մասնակցել քառօրյա պատերազմին: Հիմք ընդունելով ռեկտոր Գալստյանի մտահղացումը և «Բարեպաշտ սերունդ՚ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ձևավորվեց մրցութային հանձնաժողով՝ 1-3-րդ կուրսերում սովորող, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած ուսանողների շրջանում:

 

Այսօր հայտնի դարձավ հերոս Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակին արժանացած 3 ուսանողների անունները: Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ռեկտոր Գալստյանը, «Բարեպաշտ սերունդ՚ հիմնադրամի տնօրեն Վ. Մկրտչյանը, Ադամ Սահակյանը մայրը՝ Գայանե Անտոնյանը, պրոռեկտորներ, դասախոսներ և ուսանողներ:

 

Ռեկտոր Գալստյանը, նախ, ողջունեց ներկաներին, իր խոնարհումի ու երախտիքի խոսքերը հղեց բոլոր նահատակ հերոսների ծնողներին և հպարտությամբ հիշատակեց Ադամ Սահակյանի անունը՝ որպես հերոս ու մեր համալսարանի նախկին ուսանող, ապա հայտնեց այն ուսանողների անունները, ովքեր արժանացել են Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակի:

 

Այսպես՝ 1-ին անվանակարգով հաղթող ճանաչվեց Շինարարության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տարոն Հայրապետյանը, ով 2014-2016թթ-ին ծառայել է Հայոց բանակում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին և ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել ՙԳարեգին Նժդեհ՚ մեդալով և ՙՔաջարի մարտիկ՚ կրծքանշանով:

 

2-րդ անվանակարգով հաղթող ճանաչվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Հայկ Գևորգյանը, ով 2014-2016թթ-ին ծառայել է Հայոց բանակում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին, ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել ՙՄարտական ծառայություն՚ մեդալով, զորամասի ավարտական կրծքանշանով և զորամասի հրամանատարի շնորհակալագրով: Ունի սերժանտի կոչում:

 

3-րդ անվանակարգով հաղթող ճանաչվեց Ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահան Հարությունյանը, ով ով 2014-2016թթ-ին ծառայել է Հայոց բանակում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին, պարգևատրվել ՙՔաջարի մարտիկ՚, ՙՀայոց  բանակի գերազանցիկ՚ կրծքանշաններով: Ունի ավագ սերժանտի կոչում, եղել է Ջոկի հրամանատար:

 

Հավաստագրերի հանձնումը դեռ ամենը չէր: «Բարեպաշտ սերունդ՚ հիմնադրամի տնօրենը կրթաթոշակի արժանացած ուսանողներին նվիրեց  Աստվածաշնչյան գրականություն, իսկ ռեկտոր Գալստյանը Ադամի մայրկին՝ տիկին Գայանեին, նվիրեց ՃՇՀԱՀ-ի Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Ալբերտ Սոխիկյանի կտավներից մեկը:

 

2,028 Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

2,029 Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

06.05.17
26.05.2017
Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
25.05.2017
Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
25.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
24.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և ...