Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀՅՈՒՐ

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավանդական բնույթ են կրում: Կարիերայի կենտրոնի, Ընդունելությունների բաժնի  և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ մեր համալսարանը պարբերաբար այցեր է իրականացնում հայաստանյան ավագ դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում ուսանողներին և աշակերտներին մեր համալսարանում:

 

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր դռներն էր բացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտների առջև: Շուրջ 30 աշակերտ՝ տնօրեն Սուսաննա Վարդանյանի և ուսուցիչների հետ շրջայց կատարեցին մեր համալսարանում: Ընդունելության բաժնի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ՝ Էօրնեկեան հանրակրթական դպրոցի պատվիրակությունը ծանոթացավ համալսարանի տարածքին, կառուցվածքին, ընդունելության կարգին և առկա մասնագիտություններին, գործող լաբորատորիաներին, արվեստանոցներին, տեխնիկապես հագեցած լսարաններին, միջազգային կապերին ու համագործակցություններին, ձեռքբերումներին, ուսանողների ու շրջանավարտների աշխատանքներին և մասնագիտական խորհուրդներ լսեցին:

1,181 Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

1,182 Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

19.04.17
27.04.2017
Ապրիլի 21-ին ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության և Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների նախապատրաստական ...
25.04.2017
Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ պարգևներով են վերադարձել միջազգային մրցույթից:
25.04.2017
Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում ստեղծագործական եռուզեռ է:
24.04.2017
Ապրիլը հայի հավաքական հիշողության ու գենետիկ ցավի ամիսն է: Ապրիլը, սակայն, նաև ապրելու, ապրեցնելու, ...