Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՙՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆ՚ ՄՈԴԵԼՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ

Այսօր Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ՙՀայկական տուն՚ նախագծերի կատալոգի շնորհանդեսը: Կատալոգը հրատարկվել է ՙՄոնԱրխ՚ ընկերության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսների և ուսանողների անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ:

 

Հայաստանում յուրատիպ ՙՀայկական տուն՚ ստեղծելու գաղափարը ծնվեց դեռևս 2 տարի առաջ, երբ ռուսաստանաբնակ հայազգի  գործարար, «ՄոնԱրխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը այցելեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Գործարարը մեր համալսարան էր եկել հատուկ առաքելությամբ ու առաջարկով՝ որևէ հայկական գյուղում ստեղծել հայկական տան մոդել, որն իր ճարտարապետաշինարարական կերտվածքով ու կենցաղով զբոսաշրջիկին կպատմեր հայի դարավոր մշակույթի ու նիստուկացի մասին: Առաջարկն ընդունվեց միանշանակորեն և մեր համալսարանի ճարտարապետները, դիզայներներն ու շինարարները լծվեցին այդչափ կարևոր գործին: Ուսումնասիրելով Հայաստանի բնակավայրերը, նրանք, հիմք ընդունելով տեղի բնակավայրերի համար անհատական բնակելի տների ճարտարապետահատակագծային առանձնահատկությունները, ավանդույթները, մշակեցին արդիական լուծումներով վերակառուցման նախագծեր:

 

Այսօր արդեն դասախոսների և ուսանողների մտքից ծնված նախագծերը ներկայացան կատալոգի տեսքով: Շնորհանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը, նախագծի մասնակից ուսանողները և հյուրեր: Նրանք ողջունեցին նախագիծը և կարևորեցին դրանում հատկապես երիտասարդների ներդրումը, ովքեր ազնվորեն են մոտենում հայկական ճարտարապետական ժառանգությանը և առաջարկում նոր լուծումներ՝ անդավաճան մնալով ակունքներին:

261 Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

262 Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

14.04.17
26.05.2017
Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
25.05.2017
Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
25.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
24.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և ...