(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն

«ԷԻԿ» ամբիոնի պաշտոնական պատմությունը սկսվել է 1992 թվականից: Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի «Շինարարական արտադրություն» ամբիոնից տարանջատվեց և ստեղծվեց նոր` «Շինարարության էկոնոմիկա և կառավարում» ամբիոնը, որը 2006 թվականին վերանվանվեց` «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի: 

1992-2018թթ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Սարգիս Շավարշի Ստեփանյանը:

2018 թվականից մինչ օրս ամբիոնը ղեկավարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Տաթևիկ Վարդգեսի Եդոյանը:

ԷԻԿ ամբիոնը պատրաստում է մասնագետներ «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում (շինարարության ճյուղում)», «Անշարժ գույքի և շինարարության կառավարում» բակալավրիատի կրթական ծրագրերով և «Ձեռնարկությունների տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում (շինարարության ճյուղում)», «Նախագծերի կառավարում» մագիստրատուրայի կրթական ծրագրերով: 

Ամբիոնն իրականացնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ), Հայաստանի  պետական  տնտեսագիտական (ՀՊՏՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների (ՎՊՀ, Իսպանիա) 2017թ. ապրիլին 4-ին կնքված  միջհամալսարանական  համագործակության  եռակողմ  համաձայնագրի,  ՃՇՀԱՀ և ՀՊՏՀ միջև 2017 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված համաձայնագրի  հիման վրա մշակված «Նախագծերի կառավարում» մագիստրոսական  համատեղ  կրթական  ծրագիրը: Միջառարկայական ուղղվածությամբ համատեղ կրթական ծրագիր մշակելու և իրականացնելու գաղափարը, որը ենթադրում է կառավարման և տնտեսագիտության իմացության մեկտեղում տեխնիկական  գիտելիքի  ու  հմտությունների  հետ,  առաջացել է Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի  «Բարձրագույն  կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում («ՀԵՐԻՏԱԳ»)» (“HERITAG”, № 561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHEJP) ծրագրի շրջանակում:  

«Նախագծերի կառավարում» ծրագրով նախատեսված է համատեղ կրթական մեկական տարով ուսուցման կազմակերպում հայաստանյան համալսարաններում և ՎՊՀ-ում՝ Բոլոնիայի համալսարանի (Իտալիա)  Ռիմինիի մասնաճյուղում փորձառություն անցնելու հնարավորությամբ: Հայաստանում և Իսպանիայում ուսումնառության հաջող ավարտի դեպքում մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողները ստանում են երկու որակավորում՝ ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ համատեղ դիպլոմ և ՎՊՀ դիպլոմ։

Մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները լիարժեք փոխանցելու, ոլորտի խնդիրներին, նորարական լուծումներին, ժամանակակից միտումներին իրազեկ դարձնելու  և ուսանողների բազմակողմանի զարգացմանը նպաստելու նպատակով ԷԻԿ ամբիոնը պարբերաբար կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքների ցուցահանդեսներ, արտալսարանային դասընթացներ, սեմինարներ, վեբինարներ՝ հրավիրելով արտասահմանյան բուհերի և տեղական համապատասխան բնագավառում գործունեություն ծավալող մասնավոր ընկերությունների մասնագետների: Ուսանողներին հնարավորություն է տրվում մասնակցելու տեղական և միջազգային գիտաժողովների, դասընթացների, ամառային դպրոցների, սթարթափների գեներացման և իրագործման ծրագրերի։

Մեր շրջանավարտները կարող են աշխատել առաջատար միջազգային և տեղական կազմակերպություններում (մասնավորապես՝ բանկերում,  խորհրդատվական, վարկային, առևտրային, հաշվապահական հաշվառման կազմակերպություններում, ապահովագրական ընկերություններում, ինչպես նաև շինարարական ձեռնարկություններում՝ կառավարման, ֆինանսական, վաճառքի, մարքեթինգի, անձնակազմի կառավարման, արտադրության, որակի ապահովման, հաշվապահական հաշվառման, վերլուծական-հաշվարկային և այլ բաժիններում), պետական և համայնքային կառույցներում, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում:

ԷԻԿ ամբիոնը Հայաստանում միակ մասնագիտացնող ամբիոնն է, որը պատրաստում է աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող շինարարության գնագոյացման և շինարարական նախագծերի կառավարման մասնագետներ:

Մեր շրջանավարտների գերակշիռ մասն աշխատում է մասնագիտական ոլորտներում: Գործատուները պարբերաբար դիմում են ամբիոն՝ աշխատանքային տարբեր առաջարկներով և մեր լավագույն ուսանողները, նույնիսկ ուսումնառության ընթացքում,  համալսարանի միջնորդությամբ անցնում են մասնագիտական աշխատանքի:

Պետական և տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող  մասնավոր կազմակերպությունների աշխատանքային առանձնահատկություններին, մասնագիտական նրբություններին գործնական միջավայրում ծանոթանալու, հիմնարար հետազոտություններ և վերլուծություններ իրականացնելու, ուսանողների պրակտիկաներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ամբիոնը համագործակցում է ոլորտի առաջատար հիմնարկների հետ, ամուր է պահվում կրթություն–գիտություն –աշխատաշուկա կապը։

Մեր դասախոսական կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, խոշոր ընկերությունների կառավարիչներ, պետական կառույցներում ղեկավար-պաշտոնյաներ: Ամբիոնի դասախոսների կողմից մշակվում և տպագրվում են ուսումնական ձեռնարկներ, մեթոդականներ, էլեկտրոնային ինքուսույցներ՝ ապահովելով ժամանակակից և որակյալ ուսուցման գործընթացը: 

2021 թվականին գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով ՃՇՀԱՀ ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթի շրջանակում ԷԻԿ ամբիոնի մագիստրանտները Արմինե Ղուլյանի ղեկավարությամբ ներկայացրին «Շինարարական մեքենաների, մեխանիզմների, գործիքների, սարքավորումների նախահաշվանորմատիվային տեղեկատվական շտեմարանի արդիականացում» թեմայով ծրագիրը և հաղթող ճանաչվեցին:

Եդոյան Տաթևիկ Վարդգեսի ամբիոնի վարիչի ժ/պ տ.գ. թ., դոցենտ
Վարդանյան Արմեն Արշակի տ.գ.թ., ասիստենտ
Բարիկյան Ղևոնդ Երջանիկի տնտ.թ., ասիստենտ
Հովհաննիսյան Անահիտ Վալտերի Միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն
Հախվերդյան Սոնա Ռազմիկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
Բարսեղյան Թագուհի Արմենի տնտ.թ., ասիստենտ
Մանվելյան Զառա Զաուրի տ.գ. թ., դոցենտ
Վանյան Իրինա Ղևոնդի տնտ.թ., դոցենտ