Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Ջերմագազամատակարման եվ օդափոխության ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Ջերմագազամատակարարում և օդափոխություն (ՋԳՄՕ) մասնա­գի­տու­թյան ակունքները գալիս են 1931-1934թթ. Երևանի շինարարական ինստի­տուտի կազ­մում գործող ՙՋեռուցում և օդափոխություն՚ ամբիոնից, որն ըստ էության կրում էր սանիտա­րա­տեխնիկական մասնագիտության բնույթ: 1939թ. ԵրՊԻ-ում կազմավորվեց ՙԹերմոդինամիկա և ջերմատեխնիկա՚ ամբիոնը: 1949թ. ԵրՊԻ շինարարական ֆակուլտետի կազմում ստեղծ­վեց ՙՋերմագազամատա­կա­րարում և օդափոխություն» մասնագիտությունը: Ամբիոնի հիմ­նա­կան խնդիրը դարձավ դասախոսական կադրերի ապահովումը: Լ.Ղուլոյանը 1953թ. ստացավ տգթ ստիճան, իսկ 1954թ. հաստատվեց դոցեն­տի պաշտոնում: 1954թ. ջերմագա­զա­մատակարարում և օդափոխություն մասնագիտության հիման վրա կազմակերպվեց ՙՋերմատեխնիկա, ջերմագա­զամատա­կարարում և օդա­փո­խու­­թյան՚ ամբիոնը, որի վարիչ նշա­նակ­վեց դոցենտ Լ.Ղուլոյանը: Այդ տարիներին մեծ ծավալի ուսումնա­մեթոդական աշխա­տանք էր տանում Գրիգոր Մելիքյանը: Կազմա­կերպ­վեց լաբորատորիան: 1960թ. Լ.Ղուլոյանի ղեկավարությամբ ամբիոնին կից ստեղծվեց գիտա­հե­տա­զոտա­կան լաբորատորիա, որի խնդիրն էր հետազոտել Հայաստանի վառելիքա-էներգետիկական հա­մալիրի արդյու­նա­վետ զարգացման ուղիները: Այդ լաբորատորիայում գիտական աշ­խա­տանքի ներգրավվեցին մի շարք լավագույն շրջա­նավարտներ, որոնցից Զ.Ա. Մելիքյանը առաջին անգամ Երևանում նախապատրաստեց իր թեկնածուական թեզը և այն հաջողությամբ պաշտպանեց Կիևի ինժեներաշինարարական ինստիտուտում: 1966 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնն ստանձ­նեց Գ.Հ.Մելիքյանը: 1972թ. ամբիո­նում հիմնադրվեց ՙՍառնարանային տեխնիկա՚ առար­­կան: Այս գործում մեծ էր տ.գ.թեկ­նածու Զ.Մելիքյանի գործնեությունը, որը դասավանդում էր նոր մասնագիտության համարյա բո­լոր առարկաները, հիմնում էր սառ­նարանային լաբորատորիա­ներ, տպագրում էր մեթոդական ձեռնարկներ, հրատարակում էր գրքեր և գիտական հոդ­ված­ներ ԽՍՀՄ-ի առաջնակարգ գիտական ամսագրերում: Այդ ըն­թաց­քում նրան շնորհվեց  շուրջ 20 ԽՍՀՄ գյուտարարական հեղինակային վկայագրեր և արտասահ­­ման­յան պատենտներ (ԱՄՆ, Շվեդիա, Գերմանիա): 1975թ. լույս տեսավ Զ.Մելիքյանի “Кондицирование воздуха” գիրքը, իր հա­մա­հեղինակ Յա. Դ. Պեկերի հետ միա­սին:  1980թ. Զ.Մելիքյանը գործուղվեց Ալժիրի թեթև արդյունա­բե­րու­թյան ազգային ինստի­տուտ որ­պես ՙՕդի կոնդիցիոնացում՚ ամբիոնի վարիչ: Վերադառ­նալով գործուղումից նա 1985թ. Մոսկ­վայում հրատարակեց “Централи­зован­ное тепло­хла­доснабжение гражданских и промышленных зданий” մենագրությունը (Mосква, Строй­из­дат,1985г) . Իր զարգացման ճանապարհին ՋԳՄՕ ամբիոնը հանդիսացավ այն հիմքը, որի վրա առաջացան ՙԱրդյունա­բերական ջերմաէներգետիկա՚, ՙՋերմա­էլեկտրակայաններ՚ ու ՙՍառնարանային կայանք­ներ՚ մասնագիտական ամբիոն­ները: Անցումային այս գործըն­թացներում կազմակերպչական մեծ աշխա­տանք տարավ Լ.Ղուլոյանը: Նրա և Մ.Բուբուշյանի հրատարակած ՙԸնդհանուր ջեր­մատեխնիկա՚ դասագիրքը մեծ նշանակու­թյուն ունեցավ երիտասարդ դասախոսնե­րի և ուսանողների արդյունավետ աշխատանքի կազմա­կերպման գործում: 1980թ. ՋԳՄՕ ամբիո­նի վարիչ ընտրվեց տ.գ.թ., դոցենտ Օ.Ե.Խաչիկյանը: Հրա­տարակվեցին մեթոդական նոր ձեռնարկներ, լաբորատոր աշխա­տանքների և դիպլո­մային նախագծերի կատար­­­ման մեթո­դա­կան ցուցում­ներ բոլոր առարկաների գծով: Նորացվեց և հարստացավ լաբորատոր բա­զան, հրատարակվեց դոցենտներ Գ.Մելիքյանի և Դ.Մուշեղյանի ՙԱրտադրական և քաղա­քա­ցիա­կան շենքերի օդափոխություն և օդի կոնդիցիոնացում՚, դոց. Վ.Հակոբյանի ՙԳազա­մա­տակարարում՚, դոց. Հ.Գեջակուշյանի ՙՋԳՄՕ համակար­գերի ավտոմա­տա­ցում՚ դասա­գր­քե­րը և դոց. Ռ.Հայրապետյանի ՙՋերմափոխանցում՚ խնդրագիրքը: Սերտացան ստեղծա­գոր­ծական կապերը Մոսկվայի և այլ քաղաքների ՋԳՄՕ ամբիոնների հետ: 1987թ. ՋԳՄՕ ամբիո­նի վարիչ ընտրվեց տ.գ.թ., դոցենտ Վ.Հակոբյանը: 1989թ. ստեղծվեց Երևանի ճար­տա­րապետաշինարարական ինս­տի­տուտը (ԵրՃՇԻ), որի ռեկտոր ընտրվեց տեխ. գիտ. դոկ­տոր, պրոֆեսոր Ա.Գ.Բեգլարյանը: ՙՋԳՄՕ՚ ամբիոնն ընդգրկ­վեց նորաստեղծ ինս­տի­տուտի հիդրոշինարարության և քաղաքային տնտեսու­թյան ֆա­կուլ­տետի կազմում:  1991թ. փետր­վարին ՋԳՄՕ ամբիոնի նոր վարիչ ընտրվեց տեխնիկական գիտություն­ների դոկտոր, պրո­ֆե­սոր Զ.Ա.Մելիքյանը, որը նոր էր վերադարձել Միավորված Ազգերի կազ­մա­կեր­պությունում էքսպերտի և ՄԱԿ –ի զարգացման ծրագրերից մեկի տնօ­րենի պաշ­տո­նից: Հայաստանի նո­րա­­նկախ Հանրապետությունում սկսված տնտեսա­կան ճգնա­ժամի պայ­ման­ներում կոլեկտ­ի­վը ներդրեց մեծ ջանքեր ստեղ­ծա­­­գործ աշխատանքային մթնոլորտը պահ­պա­նելու և զար­գաց­նելու համար: Զ. Մելիքյանը կարողացավ, ոգևորել կոլեկտիվին  ժամա­նա­կի պա­հանջ­ներից բխող գիտահե­տա­զո­տա­կան թեմա­տիկայով: ԱՄՆ-ի Զարգացման գոր­ծա­կա­լու­թյան օգ­նությամբ ամբիոնը ձեռք բերեց համա­կար­գիչ­ներ, չափման ժամանա­կակից սար­քեր, բազ­մացման և հրատարակչական սարքավորումներ: Ամբիոնում առաջին անգամ հիմն­վեց աս­պի­րանտուրա, որում պրոֆեսոր Զ. Մելիքյանի և դոցենտներ Օ. Խաչիկյանի, Դ. Մուշեղյանի և մյուս դասա­խոս­ների ղեկավա­րու­թյամբ բազ­մա­թիվ ասպի­րանտներ պաշտ­պա­նեցին թեկ­նա­ծուական թեզեր: Ամբիոնը դար­ձավ գիտա­ման­կավարժական կադրերի պատ­րաստ­ման դարբ­նոց, որտեղ ուսանում էին մաև Սիրիայից, Իրանից, Եգիպտոսից ժամանած ասպի­րանտներ: Ստեղծ­վե­ցին համագոր­ծակ­ցության կա­պեր Հայաստանում գոր­ծող Ամե­րիկ­յան և Եվրո­պա­կան կազմակեր­պություն­ների հետ: Ամ­բիո­նի դասա­խոս­­ները մաս­նակցում էին միջա­զ­­­գային (Հայաստան, ԱՄՆ, Հունգարիա, Վրաստան) և հանրա­պե­տա­կան գիտա­ժո­ղո­վնե­րին: 1996թ. ամբիոնի հիման վրա ստեղծ­վեց էներգետիկ ճար­տարագետների Միջազ­գային Ասո­ցիացիայի Հայաստանի մասնա­ճյու­ղը Զ.Մելիքյանի գլխավորությամբ: Զարգացան ան­մի­ջա­կան շփումները արտասահմանյան առաջավոր գիտա­տեխ­­նի­կական կազմա­կեր­պու­թյուն­­­նե­րի հետ: Ամբիոնի և Ասոցիացիայի համատեղ ջանքերով 1998թ. և 2001թթ կազ­­մա­կեր­պ­­­վեցին էներգետիկական առաջին և երկրորդ միջազ­գային գիտաժողովները Հայաստանում, որին մաս­նակցեցին Ամերիկայից, Եվրոպայից, Կանադայից, Հունաս­տանից, Ռուսաստանից, Վրաս­տանից և այլ երկրներից ժամանած գիտ­նա­կան­ներ: 2003 թվականին ամբիոնին շնորհ­վեց Գիտությունների և Տեխնելոգիաների Միջազգային Կենտրոնի Գրանտը, որը ֆինան­սա­վո­րեց ԱՄՆ-ի Պետ.Դեպարտամենտը: 2013թ. հիդրավ­լի­կա­յի և ՋԳՄՕ ամբիոնները միաց­վե­ցին և ամբիոնն անվանվեց ՙՀիդրավ­լի­կա, Ջերմագազամատա­կա­րա­ր­ման և օդափո­խու­թյան՚ ամբիոն: 2015թ. հուլիսին ՀՋԳՄՕ ամբիոնը վերակառուցվեց և նորից անվանվեց ՙՋԳՄՕ՚ ամբիոն: 2015թ. հոկտեմբերին  ամբիոնի վարիչ կրկին ընտրվեց պրոֆեսոր, Զ.Ա. Մելիքյանը: Ամբիոնի հաջողությունների գրա­վականը նրա պրոֆեսորա-դասախոսական անձ­նա­կազմի և ամբիոնի վարիչ՝ տեխ.գիտ. դոկտոր, 1998թ. ՙՏարվա մարդ՚ տիտղոսի անվա­նա­­կիր, արտա­սահ­մանյան մի քանի ամսա­գրե­­րի խմբագրական կոլե­գիա­ների անդամ, Միջազ­գային Կենսագրական Ինստիտուտի Ոսկե Մեդալակիր Զոհրաբ Մելիքյանը:


                                    
07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...