Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Շինարարական մեխանիկայի ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Շինարարական մեխանիկայի ամբիոնը կազմավորվել է 1936թ. սեպտեմբերին և մինչև 1968թ. կոչվում էր կառուցվածքների ստատիկա: Հիմնադրումից մինչև 1967թ. ամբիոնի անփոփոխ վարիչն է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Գուրգեն Օգանեզովը:   

 

1967-79 թթ. և 1984-90 թթ. ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գրիգոր Պետրոսյանը:

 

1979-84 թթ. ամբիոնի վարիչ է աշխատել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Սարդարյանը, 1990-94 թթ`. տեխնիկական գիտությունների դոկտոր,դոցենտ Լևոն Պետրոսյանը, 1995-97 թթ.` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դարբինյանը: 1997 թվականից ամբիոնի վարիչն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Էդուարդ Խաչիյանը:

 

Այժմ ամբիոնում դասավանդում են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Էդուարդ Խաչիյանը (ամբիոնի վարիչ), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Լևոնյանը (1969 թվից), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիգեն Արզումանյանը (1969-1995թթ, ապա 2007 թվից առ այսօր), ասիստենտներ Դոնարա Մելքոնյանը ( 2001 թվից), Տիգրան Խաչիյանը (2009 թվից):

 

Ամբիոնի վարիչ ակադեմիկոս Է. Խաչիյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1994 թ. մշակվել են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության առաջին ազգային նորմերը` ՀՀՇՆ II-2.02-94 և 2006թ. դրանց վերախմբագրված և լրացված տարբերակը` ՀՀՇՆ- II-6. 02-2006: Այս աշխատանքներին ակտիվ մասնակցել է և նորմերի երկու բաժինների համահեղինակ է ամբիոնի պրոֆեսոր Վ. Համբարձումյանը: Ակադեմիկոս Է.Խաչիյանը  նաև ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության միասնական միջպետական նորմերի մշակման հանձնախմբի նախագահի տեղակալն է, ակտիվ մասնակցություն է ունեցել «Межгосударственные строительные нормы. МСН. 2.03. строительство в сейсмических районах. Основные положение» նորմերի մշակմանը, որոնք լույս են տեսել 2006 թվականին Մոսկվայում: 2006 թ. Է. Խաչիյանի մասնակցությամբ մշակվել են նաև Ուկրաինայի Հանրապետության նորմերը` «Строительство в сейсмических районах Украины –ДБН В.1.1- 2006», Киев 2006 г.

 

2005 թ. Է.Խաչիյանի «Կիրառական երկրաշարժագիտություն» մենագրությունը արժանացել է ՀՀ նախագահի պետական մրցանակի` տեխնիկական գիտությունների բնագավառում: 2008 թ. զգալի լրացումներով լույս է տեսել մենագրության ռուսերեն լեզվով տարբերակը:

 

Վերջին տասը տարիներին ամբիոնի պրոֆեսորներ Է. Խաչիյանի և Վ. Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ դոկտորական և 6 թեկնածուական ատենախոսություններ, այդ թվում մեկ թեկնածուական ատենախոսություն Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացու կողմից:

 

Հիմնական գիտական թեմաներն ու ուղվածությունները

 

Ամբիոնի գիտական  գործունեությունը  ընդգրկում է.

  • Ուժեղ երկրաշարժի դեպքում գետնի սինթետիկ սեյսմոգրամների և աքսելելոգրամների կանխագուշակումը երկրաշարժը դիտարկելով որպես երկրի կեղևի ակնթարթային խզում,
  • Կառուցվածքների և դրանց կրող տարրերի  հաշվարկը ստատիկ և դինամիկ ազդեցություններից հաշվի առնելով կրող տարրերի  տարածական և ոչ  գծային  աշխատանքը,
  • կրող տարերի լարվածադեֆորմացված վիճակը ծռման, ոլորման համատեղ ազդեցությունների դեպքում նյութի անհամասեռության և ոչ  առաձգական դեֆորմացման պայմաններում:

 

Տվյալներ ամբիոնի աշխատակիցների նշանավոր նվաճումների մասին

  • Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր՝ ՀՀՇՆ II-2.02-94 և 2006 թ. (հեղինակային խմբի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Է.Ե. Խաչիյան, խմբագիր և համահեղինակ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Վ. Ա. Համբարձումյան):
  • ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության միասնական միջպետական նորմերի մշակման հանձնախմբի նախագահի տեղակալ՝ (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Է. Ե. Խաչիյան):

 

Միջազգային համագործակցություն

  • Ամբիոնը տրադիցիոն կապ է պահպանում ՌԴ Մոսկվայի ինժեներաշինարարական համալսարանի շինարարական մեղանիկայի ամբիոնի հետ
  • ՌԴ Մոսկվա, "Сейсмостойкое строительство. Безопасность сооружений" ամսագրի և "ВЕСТНИК ЦНИИСК им. В. А. Кучеренко. Исследования по теории сооружений." (Մոսկվա) ժողովածուի խմբագրական հանձնախմբերի անդամ:

                                    
05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...