Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Շինարարական կոնստրուկցիաների ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

«Շինարարական կոնստրուկցիաներին վերաբերվող առարկանները դասավանդվել են 1921թ.–ից Երևանի Համալսարանի նորաստեղծ ինժեներա-շինարարական ֆակուլտետում: 1931թ. ստեղծվել է «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը: ՇԿ ամբիոնի վարիչները եղել են` դոցենտ Ռուբեն Հակոբյանը (1931-1952 թթ.), տ.թ.,դոցենտ Վիկտոր Տեր-Իսրաելյանը (1952-1962 թթ.), պրոֆ. Գուրգեն Աբովյանը (1962-1967 թթ.):

 

1967 թ. «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը բաժանվել է 2 ամբիոների` «Երկաթբետոնե, քարե կոնստրուկցիաների և կառույցների սեյսմակայունություն» և «Մետաղե, փայտե կոնստրուկցիաների և կառուցվածքների փորձարկում»:

 

«Երկաթբետոնե, քարե կոնստրուկցիաների և կառույցների սեյսմակայունություն> ամբիոնի վարիչներ են եղել  պրոֆ. Հակոբ Բաբայանը (1967-1974 թթ. , 1980-1981 թթ.), պրոֆ. Գուրգեն Գրիգորյանը (1974-1977 թ.թ.), դոցենտ Թեմուր Մարգարյանը (1977 - 1979 թթ.), պրոֆ. Ռոբերտ Ավետիսյանը (1979-1980 թ.թ.), պրոֆ. Բորիս Կարապետյանը (1980-1994 թ.թ.), պրոֆ. Սուրեն Դարբինյանը (1994-1995 թ.թ.): 1995 թվականից ԵԲՔԿ և ԿՍ ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Ռոբերտ Ավետիսյանը:

 

«Մետաղե, փայտե և պլաստմասային կոնստրուկցիաների կառուցվածքների» ամբիոնի վարիչներ են եղել դոցենտ Ավետիք Տեր-Իսրաելյանը , պրոֆ. Գուրգեն Աբովյանը, դոցենտ Հարմա Սարգսյանը (1972-1977 թթ.), դոցենտ Ժան Զախարյանը (1977-1989 թթ.), դոցենտ Էդմոն Մանուկյանը (1989-2006 թթ.):

 

Շին. կոնստրուկցիաների ամբիոնում աշխատել են հայտնի գիտնականներ  ակադեմիկոս Ա. Նազարովը, տ.գ.դ., պրոֆ. Վ. Վ. Փինաջյանը, տ.գ.թ., պրոֆ  Ս. Պ. Հովնանյանը, տ.գ.թ., պրոֆ Ա. Հ. Սահակյանը:

 

Աշխատել են նաև տ.գ.թ., դոցենտներ` Վ. Ա. Ստեփանյանը, Տ. Ա. Գորոյանը, Ս. Գ. Իոննիսյանը, Վ. Ք. Ղուկասյանը, Գ. Վ. Վարդանյանը, Ա. Վ. Բելուբեկյանը, Ռ. Հ. Ազարյանը  Ս. Է. Կամսարականը  Ա.  Տ. Գորոյանը, Հ.  Ռ. Մարտիրոսյանը:

 

2006 թվականից 2 ամբիոնները վերամիավորվեցին. ստեղծվեց նոր ամբիոն, որը կրկին կոչվեց «Շինարարական կոնստրուկցիաների»-ի ամբիոն: Ամբիոնի վարիչ նշանակվեց Ռ. Ս. Ավետիսյանը:

 


                                    
05/29 2017 Մեր համալսարանի շրջանավարտ ճարտարապետները շարունակում են զարմացնել իրենց մտահղացումներով՝ նախագծելով ...
05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...