Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Շինարարական արտադրության տեխնոլոգիայի եվ կազմակերպման ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Ամբիոնը ստեղծվել է 1942թ.-ին: ՇԱՏԿ  ամբիոնի ակունքները սկիզբ են առնում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Շինարարական նյութերի տեխնոլոգիա», «Շինարարական արվեստ» և «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոններից: Ամբիոնում դասավանդվում էին «Շինարարական մեքենաներ», «Շինարարական աշխատանքներ», «Շինարարության կազմակերպում և պլանավորում», ինչպես նաև «Շինարարական  ինդուստրիայի ձեռնարկություններ» առարկաները, որոնք ուսուցանվում էին  շինարարական և հիդրոտեխնիկական ֆակուլտետներում: Հետագայում ուսումնական պլաններում ներառվեցին «Շինարարության էկոնոմիկա», «Շինարարական  կոնստրուկցիաների տեղակայում», «Շինարարական աշխատանքների մեքենայացում» և «Շինարարական արտադրության  տեխնոլոգիա» առարկաները:

 

Ամբիոնում ստեղծվել են շինարարական մեքենաների լաբորատորիա, շինարարության կազմակերպման, պլանավորման և էկոնոմիկայի աշխատասենյակ, հետագայում նաև  շինարարական արտադրության տեխնոլոգիայի և շինարարական կոնստրուկցիաների լաբորատորիա, սակայն ԵՃՇՊՀ-ի ստեղծումից հետո տնտեսագիտական առարկաները փոխանցվեցին պրոֆիլային ամբիոնին: Ներկայումս ամբիոնի ուսումնական պլանում լաբորատոր աշխատանքներ չեն նախատեսված: Ամբիոնի դասախոսները և շրջանավարտները   մշտապես մասնակցել են  ժողովրդական տնտեսության կարևորագույն խնդիրներին և օբյեկտներին վերաբերող գիտահետազոտական և նախագծային աշխատանքներին: Ամբիոնում ստեղծվել ավելի քան 50 մենագրություն, հանրապետական և միութենական ամսագրերում ու ժողովածուներում հրատարակվել է ավելի քան 330 հոդված:

 

Ամբիոնի գոյության 80–ից ավել տարիների ընթացքում  սերտ կապեր են հաստատվել Մոսկվայի Վ.Վ,Կույբիշևի անվան ինժեներաշինարարական և Կիևի ինժեներաշինարարական բուհերի (ներկայումս համալսարանների) հետ: Ամբիոնի ասպիրանտների գիտական ղեկավարներ են հաստատվել այնպիսի անվանի գիտնականներ, ինչպիսիք են Լ.Ի.Աբրամովը, Ն.Ն.Դանիլովը, Տ.Մ.Շտոլը, Ա.Կ.Շրեյբերը, Վ.Ի. Ռիբալսկին  և այլն:

 

Ամբիոնի դասախոսները և շրջանավարտները ղեկավարել և ղեկավարում են խոշոր շինարարական  կազմակերպություններ, ֆինանսական օժանդակություն ցուցաբերում ինչպես հարազատ բուհին, այնպես էլ Հայաստանի եզակի օբյեկտների կառուցմանը`օրինակ Մատենադարանի նոր մասնաճյուղերի: Ամբիոնի աշխատողները մասնակցել են բազմաթիվ կառույցների նախագծային և տեխնիկական հսկողության  աշխատանքներին` մասնավորապես Ֆրանսիայի ու Ռուսաստանի Դաշնության  դեսպանատների, Ռուսալ-Արմենալի, Հյուսիսային  պողոտայի, ԼԻՆՍ-ի հիմնադրամի շրջանակներում բոլոր մշակութային շենքերի, Ծաղկաձորի հյուրանոցային համալիրների, Էջմիածնի տաճարի համալիրի վերակառուցմանը և այլն:

 

Ամբիոնի հիմնական ուղղվածություն- «Շինարարական արտադրության տեխնոլոգիա և կազմակերպում»:   Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները հիմնականում վերաբերում են՝

 

  • շինարարական արտադրության տեխնոլոգիական գործընթացների
  • շինարարության նորմավորման կարգավորմանը,
  •  արտակարգ իրավիճակներում շինարարության տեխնոլոգիայի և կազմա կերպման բարելավմանը:

 

Միջազգային համագործակցություն - Ամբիոնը համագործակցում է Մոսկվայի Պետական շինարարական համալսարանի «Շինարարական արտադրության տեխնոլոգիա և կազմակերպում»ամբիոնի հետ` հիմնականում նոր մասնագիտական գրականության հետ ծանոթանալու և հնարավորության դեպքում ձեռք բերելու նպատակով: Կապն իրականացվում է  Մոսկվայում շինարարական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած ամբիոնի նախկին աշխատակիցներ Ս.Համբարձումյանի, Գ.Բադեյանի, Ա.Մխիթարյանի միջոցով:

 

Շինարարության անվտանգությանը վերաբերող թեմաների բովանդակությունը  համեմատվել և հաստատվել է Իտալիայից ժամանած պրոֆեսոր  Մոսքելլայի  դասախոսությունների  դասալսման ընթացքում:


                                    
07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...