Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Նյութերի դիմադրության ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Նյութերի դիմադրություն առարկայի դասավանդումը սկսվել է Հայաստանում բարձրագույն ուսումնական առաջին հաստատության` Երևանի պետական համալսարանի հիմնադրմանը զուգահեռ` 1921թ., որպես համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ընդհանուր ինժեներական կրթության հիմնարար դասընթացներից մեկը:

 

1930 թվականին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հենքի վրա հիմնադրված շինարարական ինստիտուտում ստեղծվել է տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնը, որը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Հակոբյանը: 1933 թվականից պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմվելուց հետո ստեղծվել է նյութերի դիմադրության առանձին ամբիոն, որի հիմնադիրը և վարիչը 1933-39թթ. եղել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:

 

Նյութերի դիմադրության ամբիոնի լիակատար ձևավորման, նրա գիտական և ուսումնամեթոդական ընթացակարգերի զարգացման գործում մեծ դեր է ունեցել ամբիոնի բազմամյա վարիչ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օգսեն Սապոնջյանը, որը ղեկավարել է ամբիոնը 1939-1987 թթ.:

 

1987-1988 թթ. նյութերի դիմադրության ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրանտ Գալոյանը, իսկ 1988-1990թթ.` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պետրոսյանը:

 

1990-93թթ. նյութերի դիմադրության ամբիոնի վարիչն է եղել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մելքումյանը:

 

1993թ. նյութերի դիմադրության և տեսական մեխանիկայի ամբիոնները միավորվելուց հետո, միացյալ ամբիոնը ղեկավարել են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Սարգսյանը (1993-95թթ.), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մելքումյանը (1995-97թթ.) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դարբինյանը (1997-2000թթ.):

 

2000 թվականից նյութերի դիմադրության ամբիոնը նորից առանձնացվելուց հետո (2000-2007թթ.) նրա վարիչն եղել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը: 2007թ.-ից նյութերի դիմադրության ամբիոնի վարիչն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էռնեստ Վաղարշակի Բելուբեկյանը:

 

2013թ.-ից նյութերի դիմադրության ամբիոնի վարիչն է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր Կարո Լերենցի Աղայանը:

 

Ներկայումս նյութերի դիմադրության ամբիոնում աշխատում են 1 գիտության դոկտոր – պրոֆեսոր,  1 գիտության թեկնածու և դոցենտներ:

 

Հիմնական գիտական թեմաներն ու ուղղվածությունը:

 

Նյութերի դիմադրության ամբիոնում դասավանդում են «Նյութերի դիմադրություն» և «Առաձգականության, պլաստիկության և սողքի տեսության» հիմունքներ առարկաներ, սրանք համալսարանի գրեթե բոլոր մասնագիտությունների համար հանդիսանում են կարևոր բազային առարկաներ: Առարկաների դասավանդման նպատակն է տալ ուսանողներին անհրաժեշտ գիտելիքներ կառուցվածքների տարրերի ամրության, կոշտության, կայունության հաշվարկների վերաբերյալ:

 

Նյութերի դիմադրության ամբիոնում, ուսումնամեթոդական աշխատանքներին զուգահեռ, կատարվել են կարևոր գիտահետազոտական աշխատանքներ, նվիրված դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի և շինարարական մեխանիկայի առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ հիմնահարցերին: Գիտական հետազոտությունները նպատակամղված են եղել հիմնականում ինժեներական կոնստրուկցիաների տարրերի ամրության, կոշտության և կայունության հիմնախնդրի ուսումնասիրմանը` նրանց շահագործման տարբեր պայմաններում:

 

Պրոֆեսոր Օ. Սապոնջյանի կողմից ստացված գիտական արդյունքները, որոնք լայն ճանաչում են ստացել գիտական աշխարհում, ամփոփվել են նրա «Բարակ սալերի ծռումը» մենագրությունում (1975թ.):

 

Ընդհանուր առմամբ իր պատմության ընթացքում ամբիոնի դասախոսների ղեկավարությամբ պաշտպանվել է մոտավորապես 25 թեկնածուական ատենախոսություններ:

 

Ամբիոնում կատարվում են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում ստացած գիտական թեմաներ`

  • «Լարումների տարբեր կուտակիչների /դրոշմ, ճեղք/ միաժամանակյա ազդեցությունը օրթոտրոպկոնստրուկտիվ տարրերի ոչ սիմետրիկ խնդիրների լարվածադեֆորմացիոն վիճակի վրա», ղեկավար` պրոֆ. Ս. Մելքումյան /2005-2007թթ./:
  • «Նյութի կոշտացման և քայքայման գործոնների հաշվառմամբ կառուցվածքների  ամրության և հուսալիության ուսումնասիրություններ», ղեկավար` դոց. Գ. Տեր-Պետրոսյան /2005-2007թթ./:

Ամբիոնի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են դեֆորմացվող պինդ մարմնի և շինարական մեխանիկայի բնագավառներին, հետևյալն են.

 

  • կիրառականառաձգականությանտեսությանխնդիրներ,
  • փոխկապակցվածդաշտերիուսումնասիրություն,
  • սեյսմակայունությանուսումնասիրություն,
  • կոմպոզիցիոննյութերիմեխանիկա,
  • բարակապատկառուցվածքներիօպտիմալնախագծում:

Միջազգային համագործակցություն

 

ԽՍՀՄ գոյության տարիներին ամբիոնը սերտ կապերի մեջ է եղել բազմաթիվ միութենական գիտական և ուսումնական կենտրոնների հետ և մասնակցել է տարբեր բնույթի ծրագրերի: Մասնավորապես, ամբիոնի մի շարք աշխատակիցներ սովորել են միութենական տարբեր ԲՈՒՀ-երի ասպիրանտուրայում /Մոսկվայի պետական Պահպանված կապերից կարելի է նշել պրոֆեսոր Ս. Մելքումյանի համագործակցությունը Կիևի պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ուկրաինայի ԳԱ ակադեմիկոս Ա. Ուլիտկոյի հետ և դոցենտ Գ. Տեր-Պետրոսյանինը` Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՌԴ և ՀՀ ակադեմիկոս Ս. Գրիգորյանի հետ:

 

Ծրագրվում է ընդլայնել ամբիոնի կապերը արտերկրի, հատկապես ԱՊՀ և հարևան երկրների, առաջատար գիտամանկավարժական հիմնարկների հետ, մասնակցել այդ երկրների հետ նախատեսվող ուսումնական և գիտամեթոդական աշխատանքներին: Այդ առումով կարևոր նշանակություն ուներ ամբիոնի աշխատակիցների մասնակցությունը 2007թ. մարտին Իրանում` /Գորգան/ կազմակերպված միջազգային գիտաժողովում:

 

համալսարան, Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան, Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտ, Կիևի պետական համալսարան/:

 


                                    
07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...