Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ, ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏԻ ԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Ճարտարապետական կրթությունը Հայաստանում հիմնադրվել է 1921 թվականին Երևանի Ժողովրդական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի կազմում, որը հետագայում աստիճանաբար ձևավորվել է հետևյալ տարեգրությամբ:

 

1930-33թթ.. ճարտարապետական կրթությունը գործել է Շինարարական ինստիտուտի համալիրում:

 

1933-91թթ.., ճարտարապետությունը որպես ճարտարապետաշինարարական ֆակուլտետի բաղկացուցիչ բաժին, ունեցել է երկար և արգասաբեր գործունեություն Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) կազմում, հիմք դնելով մասնագիտության կրթական մի ողջ ժառանգությանը:

 

36թ. ականավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ջանքերով ստեղծվել է ճարտարապետության մասնագիտական ամբիոնը: Հետագա տարիներին ամբիոնում ձևավորվել և դասավանդվել են բոլոր մասնագիտա կան առարկաները, այդ թվում և` տեսության և պատմության դասընթացները: Իր գործունեության տարիների ն ամբիոնը ծավալել է արդյունավետ և նպատակասլաց մանակավարժական գործունեություն, կապելով ապագա ճարտարապետների ուսուցումը պրակտիկ ստեղծագործական պահանջների հետ, դաստիարակելով նրանց ազգայի ն ճարտարապետության հարուստ ավանդույթների յուրացման և հայագիտական իմաստավորման ոգով: Այս սկզբունքներով դրվել են Հայաստանի ճարտարապետության դպրոցի ձևավորման ու հետագա զարգացման փուլերի հիմքերը: Ն. Բունիաթյանը նորաստեղծ ամբիոնը ղեկավարել է ընդամենը երկու տարի` մինչև 1938թ.:

 

1938-44թթ.. ճարտարապետության ամբիոնը գլխավորել է Հարություն Զաքյանը: Նա մեծ ավանդ է ներդրել շինարարական, ապա ԵրՊԻ-ի կազմակերպման գործում:

 

1945-90թթ.. ճարտարապետության ամբիոնի վարիչ եղել է Վարազդատ Հարությունյանը: Հետագայում ստեղծվել են ևս երկու նոր ամբիոններ, 1967թ.` արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ճարտարապետության (ԱՔՇՃ) , 1975թ. նկարչության և քանդակի:

 

1990թ. Երևանի ճարատարապետության և շինարարության պետական ինստիտուտի ստեղծման հետ, գոյություն ունեցող ճարտարապետության ամբիոնը տրոհվեց պրոֆիլային դասավանդման ավելի հստակ տարբերակմամբ մասնագիտական ամբիոնների` ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգման ( ՃՏՊ և ՀՎ), քաղաքաշինության և ճարտարապետական նախագծման: ԱՔՇՃ-ի ամբիոնը մնաց իր կարգավիճակով: ՃՏՊ և ՀՎ ամբիոնի վարիչի պաշտոնին տեղափոխվեց ԱՔՇՃ-ի ամբիոնի վարիչ, ճարտ. դ-ր պրոֆ. Արշավիր Թորամանյանը:

 

1993թ. առ այսօր ամբիոնը համատեղության կարգով ղեկավարում է ճարտ. դ-ր, պրոֆ., Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը: 1996–ից ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնում նշանակվել է ճարտ. դ-ր, դոց. Մարիետտա Գասպարյանը (2003թ.),ճարտ. դ-ր, պրոֆ Գառնիկ Շախկյանը(1996թ.), իսկ 2003 թ. ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնում ընտրվել է նաև ճարտ. դ-ր պրոֆ. Դավիթ Քերթմենջյանը(2003թ.) :

 

ՃՏՀՎ և Պ ամբիոնը կադրեր պատրաստում է երկու մասնագիտություններով` ճարտարապետություն և ճարտարապետական միջավայրի դիզայն: Ամբիոնում ճարտարապետության տեսական և պատմական բոլոր առարկաները, ինչպես նաև ամբիոնի ուղղվածության ճարտարապետական նախագծման դիպլոմային ու կուրսային աշխատանքները, անընդմեջ, ուսման սկզբից մինչև ավարտը դասավանդում են նախագծային և գիտահետազոտական աշխատանքների հարուստ փորձ ունեցող պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ, դասախոսներ և ասպիրանտներ: Իրականում, ամբիոնի կողմից կրթվում է ճարտարապետության ֆակուլտետի ողջ ուսանողությունը` առաջինից մինչև վեցերորդ կուրսերը:

 

Ամբիոնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործունեության մեջ առաջնահերթ ուշադրություն է տրվում գիտական հետազոտություններին` <>, որովհետև, այն դասախոսը, որ իր հետաքրքրություններում դադարեցրել է գիտական հետազոտությունը, վերածվում է օտար ճանաչողություններով առաջնորդվող միջակ դասուսույցի: Էական է համարվում նաև այն փաստը, որ գործնականում ամբիոնի դոկտորական կազմը դարձել է դոկտորական և թեկնածուական թեզերի պաշտպանության ԲՈՀ-ի 029 <> մասնագիտական խորհրդի կազմավորման միջուկը:

 

ՃՏՀՎ և Պ ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են` հայկական և համաշխարհային ճարտարապետության հիմնախնդիրների տեսական հետազոտումն ու հեռանակարային զարգացման միտումների վերլուծությունը, տարաբնակեցման գիտական հիմունքների ստեղծումը, Հայաստանի և միջազգային պատմաճարտարապետական համալիր հարցերի ուսումնասիրությունը, նորմավորման գիտական հիմունքների գիտամեթոդական կոնկրետացումը և զարգացումը, ճարտարապետության գործունեության իրավական ակտերի կարգավորումը, ճարտարապետների մասնագիտական վարպետության նվաճման մեթոդոլոգիական հարցերի օպտիմիզացումը հատկապես ճարտարապետական հուշարձանների վերականգման և ճարտարապետական միջավայրի վերակառուցման ասպարեզներում:

 

Ներկա դրությամբ ՃՏՀՎ և Պ ամբիոնի կազմը համալրում են 6 դոկտոր-պրոֆեսորներ, 2 գիտության դոկտորներ-դոցենտներ, 2 պրոֆեսոր, 4 թեկնածու-դոցենտներ, 4 դոցենտներ, 15 թեկնածու-ասիստենտներ, 5 ասիստենտներ, 7 դասախոսներ, 3 լաբորանտներ, նաև 1 դոկտորանտ ու 14 ապիրանտներ, որոնցից երեքը` առկա ուսուցման, ութը` հեռակա ուսուցման, երեքը` որպես հայցորդ:

 

Սկսած 1990թ. ամբիոնում իրենց գործունեությունն են ներդրել` կյանքից անժամանակ հեռացած ճարտ. դ-ր, պրոֆ, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը, ճարտ. դ-ր, պրոֆ. Էդմոնդ Տիգրանյանը, ճարտ. դ-ր, պրոֆ., ՀճԱ թղթակից անդամ Օլեգ Վարդանյանը, ճարտ. թեկնածու, պրոֆ., ՀՃԱ թղթակից անդամ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանը, ճարտ. թեկնածուներ, դոցենտներ Լևոն Զորյանը, Շմավոն Ազատյանը և Սահակ Քեշիշյանը, դ-ր, պրոֆ. ՀՃԱ ակադեմիկոս Սերգեյ Կարապետյանը. պրոֆ., ՀՃԱ ակադեմիկոս, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանը: Նույն թվականներին, ամբիոնում աշխատել են նաև` ճարտ, ճարտ. թեկնածուներ, դոցենտներ և ՀՃԱ թղթակից անդամներ` Տիգրան Բարսեղյանը, Սամվել Դանիելյանը, ճարտ. թեկնածու, դոցենտ Թագուտի Խաչատրյանը, ճարտ. թեկնածու Վահագն Գրիգորյանը և Արշալույս Մելիքսեթյանը, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Փիլիպոսյանը, հնագիտության թեկնածու Հակոբ Սիմոնյանը, դասախոսներ` Ռուբեն Ազատյանը, Սիմոն Բարսեղյանը, Լևոն Իգիթյանը, Արշակ Ղազարյանը, Աշոտ Մանասյանը, Սուրեն Մելիք-Քարամյանը, Տիգրան Սահակյանը, Սարգիս Սարդարյանը, Պետրոս Սողոմոնյանը, առնիկ Ստեփանյանը և ուրիշներ:

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում մասնագետների պատրաստման և ուսումնական ծրագրերի առնչությամբ տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ: Տվյալ գործընթացից անմասն չի մնացել նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Վեցամյա կրթությամբ դիպլոմավորված մասնագետների պատրաստման զուգահեռ, անցում է կատարվում ճարտարապետության բակալավր և մագիստրոս երկաստիճան ուսուցման:

 


                                    
07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...