Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Ճարտարապետական նախագծման եվ ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Հայաստանում ճարտարապետական կրթության ձևավորման առաջին տարիներից առաջատար օղակ է դարձել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտության հնագույն օջախներից մեկը` ճարտարապետության ամբիոնը:

 

Ամբիոնի հիմնական խնդիրը ճարտարապետ-նախագծողներ պատրաստելն էր: Առանց այդ մասնագետների մասնակցության` անհնար էր կյանքի կոչել շինարարության այն ահռելի ծավալները, որոնք մի քանի տասնյակ տարիների ընթացքում իրականացվում էին մեր երկրում:

 

Հեռավոր այդ տարիներին ձևավորվեց ամբիոնի կարևոր ավանդույթը - հիմնական առարկաների` կուրսային և դիպլոմային նախագծերի վարման համար հրավիրել ստեղծագործական առավել շնորհալի, առաջատար պրակտիկ ճարտարապետների: Այդ ավանդույթը հետագայում, ընդհուպ մինչ օրս, ամբիոնի համար դարձել է առաջնային:

 

Հայաստանի ճարտարապետական կրթությունը հաստատվեց նախկին Խորհրդային միության ճարտարապետական լավագույն դպրոցների շարքում, ինչի հավաստումը համամիութենական ստուգատեսներում ճարտարապետական դպրոցների դիպլոմային աշխատանքների տպավորիչ արդյունքներն են:

 

1990թ. ճարտարապետության ֆակուլտետի հիմնադրմամբ, ինչպես նաև` ուսանողների ընդունելության ծավալի մեծացմամբ, ճարտարապետական նախագծման և դիզայնի ամբիոնը դարձավ պրոֆիլային առաջատար ամբիոն, որի միջոցով գործնականում իրականացվում են հիմնական կուրսային և դիպլոմային նախագծերը, ինչպես նաև` բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, ճարտարապետական միջավայրի դիզայնի, ճարտարապետական կոնստրուկցիաների և այլ ճյուղերի նախագծման հիմունքների դասախոսությունները:

 

Ամբիոնում իրականացվում է նաև գիտական գործունեություն, ընդ որում, և՛ գիտական թեմաների մշակման, և՛ ասպիրանտների պատրաստման գործընթացում այն ունի ակտուալ և կիրառական նշանակություն:

 

Անցյալ դարի 90-ականների երկրորդ կեսից, մասնակցելով դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատեսներին, Հայաստանի ճարտարապետական դպրոցը, ինչպես նախկինում, ցուցաբերում է իր լավագույն հատկանիշները, իսկ դիպլոմնիկները` արժանանում են ամենաբարձր պարգևների: Արդյունքում` մեր «դպրոցը» դասվում է առաջատարների շարքում: Դրանում իր մեծ ավանդն ունի նաև առաջատար ճարտարապետական նախագծման պրոֆիլային ամբիոնը:

 

Ամբիոնի հաջողություններն անհնար կլինեին առանց վաստակաշատ ճարտարապետների ներգրավմանը` կուրսային և դիպլոմային նախագծերին : Արդյունքում` այսօր ճարտարապետության առաջատար ամբիոնը, որն մեծերից մեկն է համալսարանում, ընդգրկում է մեծ թվով դասախոսներ, որոնցից շատերը դոկտորներ են, պրոֆեսորներ, ճարտարապետության թեկնածուներ, դոցենտներ, պետական և այլ մրցանակների դափնեկիրներ:

 

Նրանցից շատերը իրականացված խոշոր ճարտարապետական նախագծերի` ինչպես համալիրների, այնպես էլ` տարբեր նշանակության առանձին օբյեկտների, հեղինակներ են: Ոմանք դարձել են հայ ճարտարապետության զարգացման ուղենիշներ` արժանանալով հասարակության լայն ընդունելությանը: Ճարտարապետական համալիրներն ու առանձին կառույցները զարդարում են ոչ միայն քաղաքամայր Երևանը, այլ նաև` հանրապետության այլ բնակավայրեր:

 

Ամբիոնի առաջատար աշխատակիցներն այսօր էլ շարունակում են իրենց ստեղծագործական գործունեությունը` համալրելով մեր երկրի ճարտարապետական ժառանգությունը: Նրանք իրենց հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունը հաղորդում են երիտասարդ սերնդին, և հենց դրանում է կայանում մեր ճարտարապետական դպրոցին հատկանշական բարձր մակարդակի պահպանման երաշխիքը: Ամբիոնի ստեղծագործական դիմանկարի բաղկացուցիչ մասերից մեկը, անկասկած, դասախոսական կազմի` նախագծող ճարտարապետների հզոր ջոկատի ստեղծագործական ներուժն է:

 

Եվրոպական կրթական համակարգի ինտեգրմանը նպատակաուղղված եռաստիճան ուսուցմանն անցնելու գործընթացը նոր խնդիրներ է առաջադրում ամբիոնին, որոնք հաջողությամբ հաղթահարվում են:

 

«Ճարտարապետության բակալավրը» հանդիսանում է առաջին բարձրագույն կրթությունը` 4 տարի տևողությամբ, պետական քննությունների հանձնմամբ և ավարտական դիպլոմային նախագծերի պաշտպանությամբ:

 

Բակալավրիատի հիմնական պրոֆիլային առարկան` շենքերի և շինությունների նախագծումը, որը որոշում է ուսուցման այդ էտապի էությունը, հիմնականում իրականացվում է ճարտարապետական նախագծման և դիզայնի ամբիոնի կողմից: Ուսուցման այդ մակարդակն ընդհանուր է երկրորդ բարձրագույն կրթության` մագիստրատուրայի համար` երկու տարի տևողությամբ, դիպլոմային աշխատանքի պաշտպանությամբ, որից հետո ստանում են «Ճարտարապետության մագիստրի» կամ «Ճարտարապետության մագիստր դիզայների» որակավորում:

 

Որակավորման ժամանակ հնարավոր են որոշակի մասնագիտական դասակարգումներ հետևյալ ուղղություններով`

 

  • հասարակական շենքեր և դրանց համալիրներ;
  • բնակելի շենքեր և համալիրներ;
  • արտադրական և այլ կառույցներ;
  • ճարտարապետական միջավայրի դիզայնի նախագծում:

 

Թվարկված ուղղությունների ուսուցումը նույնպես իրականացվում է Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի շրջանակներում:


                                    
05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...