Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Ինտերիերի ԵՎ էքստերիերի դիզայնի ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Դիզայն միջավայրի նախագծման ամբիոնը կազմավորվել է դիզայնի և զբոսաշրջության ֆակուլտետի հենքի վրա: Նախկինում ֆակուլտետի կազմում ընդգրկված դիզայն միջավայրի նախագծման մասնագիտական ենթաբաժնի հնգամյա փորձի կիրառումը արդեն իսկ մասնագիտացված, թողարկող ամբիոնի ուսումնական գործընթացում ձևավորել է յուրովի ստեղծագործական մոտեցում նախագծային առարկաների դասավանդման մեջ՝ համաձայն դիզայնի և զբոսաշրջության ֆակուլտետի ռազմավարությանը: 2015 թ-ի սեպտեմբեր ամսից ամբիոնը արդյունավետ աշխատանք է իրականացնում ուսումնական գործընթացում՝ ստեղծագործական փոխգործունեության և ֆակուլտետի փորձի հիման վրա մշակելով լայն ուսումնական ռազմավարություն՝ դիզայն միջավայրի մասնագիտացման զարգացման նպատակով:

 

Ամբիոնի դասավանդման ծրագիրը կողմնորոշված է միջավայրային դիզայնի ուղղվածությամբ դիզայներ-մասնագետների պատրաստմանն և թողարկմանը: Ծրագիրն ընդգրկում է հետևյալ մասնագիտացված ուղղվածությունները.

  • Քաղաքային միջավայրի և լանդշաֆտի հայեցակարգային և ծավալատարածական օբյեկտների մշակում, տարբեր բնույթի ֆունկցիոնալ նշանակության գոտիների բարեկարգում և րեգեներացիյա:
  • Բնակելի, հասարակական ու արտադրական տարածքների ինտերիերների և դրանց առարկայական միջավայրների, քաղաքային, պուրակային, լանդշաֆտային տարածքների միջավայրային օբյեկտների հայեցակարգային և նախագծային մշակումներ:
  • Քաղաքային միջավայրը կահավորող լոկալ օբյեկտների նախագծում: Բազմաբնույթ միջավայրների ֆունկցիոնալ կազմակերպման, կահավորման մշակումներ /տաղավարներ, արևապաշտպան ծածկեր, գովազդային և տեղեկատվական վահանակներ, էքստերիերային կահավորանք, մանկական խաղահրապարակներ, շատրվաններ, ցուցանակներ, լուսամփոփներ, պորտալներ, կանգառներ, ավտոկայանատեղիներ, քաղաքային հանգստի գոտիներ, մանր դիզայն էլեմենտներ և այլն/:
  • Հանգստի, ժամանցի, մասսայական միջոցառումների ձևավորման և ցուցահանդեսների կազմակերպման ֆունկցիոնալ-տարածական միջավայրի նախագծում:

 

Մասնագիտական ամբիոնի ուսումնական մեթոդաբանությունը ընդգրկում է իր մեջ տեսական և գործնական ուղղվածություններ, որի նպատակն է ուսանողի մեջ զարգացնել ստեղծագործական աշխարհայացքի, կրեատիվ մտածողության ու ծավալատարածական պատկերացման կարողությունները:

 

Ուսումնառության գործընթացը ընդգրկում է մեթոդական միջոցների և դասավանդման հնարքների լայն սպեկտր, տեսություն ու պրակտիկ նախագծում, ավանդական և ժամանակակից նախագծային տեխնոլոգիաներ, ինչպես նաև դասախոսի և ուսանողի միջև ակտիվ ստեղծագործական շփում:

 

Ուսումնառության ռազմավարական սկզբունքներն են՝

  • Ուսանողի մեջ զարգացնել գեղարվեստական և ինտելեկտուալ կարողությունները և նախագծային գործունեության սկզբունքները:
  • Ուսանողի մեջ բացահայտել ստեղծագործական ունակությունները, դիզայներական մտածողությունը՝ միջավայրային օբյեկտների նախագծման և յուրատիպ մտահղացումների ձևավորման փուլում:
  • Ուսանողին ծանոթացնել նախագծային գործընթացի սկզբունքներին, ինչպես նախագծային արդյունքի փուլային ձևավորման մշակման մեթոդ:
  • Ուսանողին սովորեցնել տարբեր բնույթի ու նշանակութան միջավայրների ճիշտ ֆունկցիոնալ գոտևորման, միջավայրային տարրերի ձևաստեղծման, դիզայներական և գեղավեստական ներդաշնակության հատկանիշներով օժտված արդյունք ստանալու նպատակով կիրառվող պրոֆեսիոնալ հնարքներին:
  • Ուսանողին սովորեցնել նախագծային լուծումների իրագործման մեթոդներին, զինել պրակտիկ գործունեության կազմակերպման ու անցկացման կարողությամբ: Դրանք են խնդրի առաջ բերում - նախագծային խնդիրների կոնկրետացում – մինչնախագծային վերլուծություն - էսքիզավորում  - նախագծի իրագործում ու պաշտպանություն:

 

Առավել հետաքրքիր ու արդիական թեմաները, որոնք կպարունակեն տարածական միջավայրի ենթակառուցվածքների արդիական խնդիրները՝  կընդգրկվեն ավարտական աշխատանքների կազմում:


                                    
07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...