Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr
Գծանկարի, գունանկարի եվ քանդակի ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»  մասնագիտությամբ ուսանողների նկարչության դասավանդումը , որն իրենից մեծ արժեք է ներկայացնում ուսանողների գեղագիտական ուսուցման և դաստիարակության գործում իրականացվել է այս մասնագիտության բացման գրեթե առաջին օրերից` 1950թ.-ից իսկ հետագայում, ծրագրում ներգրավվել են նաև գունանկար և քանդակ առարկաները: 2007թ.-ից այս բոլոր առարկաները դասավանդվում են նաև համալսարանի համակարգչային նախագծում  և գեղեցիկ արվեստ մասնագիտությամբ ուսանողներին:

 

 Ամբիոնում դասավանդվող առարկաներն են` գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, հեռանկարչություն, գունատեսություն, պլաստիկ անատոմիա:

 

Ամբիոնի հիմնադրման և կայացման բավական բարդ ուղին հաղթահարվել է շնորհիվ կերպարվեստի վաստակաշատ երախտավորներ և մանկավարժներ` ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի, ՀՀ ժողովրդական նկարիչներ  Հակոբ Կոջոյանի,  Ստեփան Աղաջանյանի և Հենրիկ Մամյանի,  ՀՀ վաստակավոր նկարիչներ  Բաբկեն Քոլոզյանի, Անատոլի Պապյանի, Լևոն Մանասերյանի, Վաղինակ Ասլանյանի, ինչպես նաև նկարիչներ Վեհիկ Տեր-Գրիգորյանի, Օնիկ Սարգսյանի, Անյա Պարոնյանի, Էվրիկ Մկրտչյանի, Հակոբ Ժամագործյանի, Հովհաննես (Օնիկ) Պողոսյանի, Վլադիմիր Մինասյանի, Վանիկ Կաժոյանի, Ռաֆաել Սարգսյանի, Ռազմիկ Ղազարյանի, Ալբերտ Սոխիկյանի, Ելենա ՏԵր-Ավագյանի, Սպարտակ Սաֆարյանի և այլոց:

 

1975 թ.-ին «գծանկարի, գունանկարի և քանդակի» ամբիոնը առանձնացավ շինարարական ֆակուլտետի ճարտարապետության ամբիոնից: Նոր ամբիոնում հնարավորություն ընձեռվեց առավել նպատակասլաց կազմակերպել  ուսումնական գործընթացը: Ամբիոնի հիմնադիր վարիչն էր Լևոն Մանասերյանը / Երևանի գեղարվեստի ինստիտուտը  ավարտել է 1953թ.-ին ,1983 թ.-ից դոցենտ, 2006թ.-ից` Պրոֆեսոր/, և այդ պաշտոնը վարել է մինչև 1991թ.-ը:

 

Ամբիոնում 1975-1985թթ., աշխատել են` 

  • Դոցենտ, գեղանկարիչ Վլադիմիր Մինասյանը
  • Դոցենտ, գեղանկարիչ Էվրիկ Մկրտչյանը
  • Պրոֆեսոր/2010թ.-ից/, ճարտարապետ, գեղանկարիչ Ալբերտ Սոխիկյանը
  • դասախոս Ելենա Տեր-Ավագյանը

 

Ճարտարապետաշինարարական համալսարանի ստեղծումը հնարավորություն տվեց ավելացնելու գծանկարի և գունանակարի ժամերը: Գծանկարչության ուսուցման տևողությունը դարձավ 10, գունանկարչությանը` 4 և քանդակինը 2 կիսամյակ: Հետագայում ՃՇՀԱՀ-ի, թե՛ Ճարտարապետության և Դիզայնի, թե՛ համակարգչային նախագծման ֆակուլտետներում այս առարկաների դասավանդման տևողություները ենթարկվեցին որոշ փոփոխությունների:

 

1991 թվականից մինչև 2006 թվականը ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր, հանրապետության ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը: 2006-2007 թթ. –ին ամբիոնը միավորվելով  ՃՇՀԱՀ-ի գծագրության ամբիոնի հետ վերանվանվեց «գծագրության և նկարչության ամբիոն», իսկ 2007թ.-ից առանձնանալով գծագրության ամբիոնից, նորից վերանվանվեց «գծանկարի, գունանկարի և քանդակի»  ամբիոն:  

 

Նրանց մեծ մասը վայելում է ուսանողների վստահությունն ու համակրանքը:  

 

     Ամբիոնին տրված 3 արվեստանոց-լսարանները պատշաճ կահավորված են և  բավարարում են ամբիոնի պահանջներին:

 

     Համալսարանը ունի հենակետային քոլեջներ և դպրոց, որտեղ ուղվածությունն է «ճարտարապետություն և դիզայն»:

 

     Ամբիոնին կից գործում է մանկահասակ երեխաների նկարչական ստուդիա, որտեղ դասավանդում են ավելի ազատ թեմաներով և մտածելակերպով, իհարկե տրվում է նաև ակադեմիական գիտելիքներ:

 

     Ամբիոնը (ամբիոնի աշխատողներ, ուսանողներ) մշտապես մասնակցել է և մասնակցում է բազմաթիվ ֆորումների, արվեստի ցուցահանդեսների, բիանալեների, մրցանակաբաշխությունների, որոնց մի մասից վերադառնում է մրցանակներով: Գրեթե յուրաքանչյուր տարի ամբիոնի վաստակաշատ նկարիչները կազմակերպում են անհատական ցուցահանդեսներ տարբեր երկրներում և սրահներում: Ամբիոնի բովով անցած նախկին ուսանողներ դարձել են հռչակավոր ճարտարապետներ, նկարիչներ, երաժիշտներ, պետական գործիչներ և պաշտոնյաներ:


                                    

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտական աստիճանը և կոչումը

Սոխիկյան  Ալբերտ  Արտաշեսի

Ամբիանի վարիչ
պրոֆեսոր

Մանասարյան  Լևոն  Հայրապետի

պրոֆեսոր

Սեդրակյան  Արծրուն  Սեդրակի

պրոֆեսոր

Թադևոսյան  Հրանտ  Հովհաննեսի

դոցենտ

Մինասյան  Ռոբերտ  Երվանդի

դոցենտ

Մամյան  Լուսին  Հենրիկ

դոցենտ

Խաչանյան  Յուրի  Գրիգորի

դոցենտ

Թոքմաջյան  Լևոն  Հրաչի

դասախոս

Մկրտչյան  Ավետիս  Էվրիկի

դասախոս

Գուրզադյան  Գոհար  Սարգիսի

դասախոս

Մանասարյան  Նարինե Լևոնի

դասախոս

Վարդանյան Կարո  Վրեժ

դասախոս

Վարդանյան  Ամալյա Էդիկի

դասախոս

Պարոնյան Զարուհի  Սլավիկի

դասախոս

Հարությունյան  Ռազմիկ  Արտաշի

դասախոս

Հակոբյան Գուրգեն  Տարիելի

դասախոս

Թոքմաջյան Հայկ Լևոնի

դասախոս

Առաքելյան Քաթրին  Մասիսի

դասախոս

Հովումյան  Տիգրան  Ժորայի

դասախոս

Պետրոսյան Ֆրիդրիխ Սամվելի

դասախոս

Ազատյան  Ռիմա  Արմենակի

դասախոս

Հովհաննիսյան Գագիկ Շահենի

դասախոս

Աբրահամյան Գագիկ Արամայիսի

դասախոս

Արուտչյան Ռուբեն Սերգեյի

դասախոս

Բալաբեկյան Մերի Խորենի

դասախոս

Վարդանյան Արմինե Տիգրանի

դասախոս

Բալայան Սերգեյ Ռոբերտի

դասախոս

07/18 2017 Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
07/14 2017  2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
07/12 2017 Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
07/17 2017 Apply for Human Resource Development Scholarship (a type of ODA Grants) for graduate study in Japan which ...
07/12 2017 Apply now for the Weiser Professional Development Fellowship and conduct research at the University of ...
07/06 2017 Հուլիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի ...