Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Ավտոմոբիլային ճանապարհների ամբիոն
  • Պատմություն
  • Աշխատակազմ

Ամբիոնը ստեղծվել է 1938 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպված ճանապարհա - կամրջային ֆակուլտետում «Ճանապարհային գործ» անվամբ: Ֆակուլտետը և ամբիոնը գործել են մինչև 1944 թվականը: 1957 թվականին վերակազմավորված ԵրՊԻ – ի շինարարական ֆակուլտետում բացվեց «Ավտոմոբիլային ճանապարհներ» ամբիոնը (ամբիոնի վարիչ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ տ.գ.թ. պրոֆեսոր Ս.Հովնանյան): Ամբիոնի շրջանավարտները 1957 – ից մինչև 1978 թվականը ստանում էին հաղորդակցության ճանապարհների ճարտարագետի որակավորում: Ամբիոնը պատրաստում էր ճարտարագետներ «Տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների շինարարություն, կառավարում և դրանց շահագործումը» մասնագիտության «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն» մասնագիտացմամբ Ամբիոնի շրջանավարտները ստանում են բակալավրի որակավորում:

 

Ամբիոնում, սկսած 1938 թվականից, դասավանդել են անվանի գիտնականներ և արտադրության մեծ փորձ ունեցող մասնագետներ, որոնց թվում էին Կ.Զավրիևը, Ա.Ազատյանը, Հ.Անտոնյանը, Գ.Հակոբյանը, Ա.Արարատյանը, Ք.Ֆիլոյանը, Ա.Վարդանյանը, Յու. Վաթյանը, Հ.Գասպարյանը, Ռ.Աթաբեկյանը, Ս.Հակոբյանը, Վ.Դանդուրովը, Ն.Կուրիսկոն, Ս.Բաղդասարյանը, Է.Ջանազյանը, Ս.Ջանազյանը, Ռ.Գյանջումյանը և ուրիշներ: 2000 թվականից ամբիոնը կոչվում է պրոֆ. Ս.Հովնանյանի անունով: Ներկայումս ամբիոնում դասավանդում և ուսումնական գործունեություն են կազմակերպում դոցենտներ Ռ.Մակարյանը, Հ.Գյուլզադյանը, Է.Բեզոյանը, ասիստենտներ Վ.Տեր-Սիմոնյանը, Է.Հակոբյանը, Ա.Գասպարյանը, Հ.Բայրամյանը, ավագ լաբորանտներ Լ.Ավագյանը, Ա.Մկրտչյանը:

 

Ամբիոնի մասնագետների մասնակցությամբ նախագծվել և կառուցվել են հանրապետության նշանավոր կառույցներ.


- Հաղթանակի կամուրջ (հեղինակներ՝ Ս.Հովնանյան, Վ.Գազազյան, ճարտարապետ Ա.Մամիկոնյան, կոնսուլտանտ Կ.Զավրիև ),

- Կամարային երկաթբետոնե կամուրջ Քասախ գետի վրա Աշտարակում (հեղինակներ՝ Ս.Հովնանյան, Ա.Վարդանյան),
- Հրազդանի Մեծ կամուրջ Կիևյան փողոցի շարունակության վրա (հեղինակներ Վ.Փինաջյան, Ն. Սլավինսկի ճարտարապետ Գ.Աղաբաբյան, շինարարության գլխավոր ճարտարագետ Ս.Հովնանյան):


Ուսումնական գործընթացը ժամանակի պահանջներով կազմակերպելու նպատակով ամբիոնն ունի համագործակցության պայմանագրեր «Հայճաննախագիծ», «Երևաննախագիծ», «Արցախճան» նախագծային ինստիտուտների հետ, որտեղ կազմակերպվում են դասեր օգտագործելով նրանց ժամանակակից ավտոմատ նախագծման և լաբորատոր սարքավորումները:


                                    
05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...