(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գրիգորյան Աշոտ Հայկազի

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր

Հայաստանի ինժեներական ակադեմիայի իսկական անդամ:

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը` 01.06.1948

Էլ. փոստը`  ashothaykazun@gmail.com, a-grigoryan@nuaca.am

 

Կրթություն և վերապատրաստում

  • 1974թ. Երևան Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ, ճարտարապետ:
  • 1984թ. Բարձրագույն որակավորման ֆակուլտետ, Մոսկվայի ճարտարապետության ինս­տի­տուտ, քաղաքաշինարար-ճարտարապետ:
  • 1988թ. Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի ասպիրանտուրա, ճարտա­րա­­­պե­տու­թյան թեկնածու, «Բնակելի շենքերի տիպաբանությունը» թեմայով:
  • 2005թ. Երևան Ճարտարապետա-շինարարական համալսարանում պաշտպանել է դոկտո­րական ատենախոսությունը «Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարա­պե­տությունում» թեմայով:
  • 2004թ. Ճարտարապետության և շինարարության պետական  համալսարանի  դոցենտ:
  • 2007թ. Ճարտարապետության դոկտոր:
  • 2007թ. Երևան Ճարտարապետա-շինարարական համալսարանի պրոֆեսոր:

Աշխատանքային գործունեություն

  • 1974թ. Հայաստանի արդյունաբերության նախարարության հատուկ փորձարա­րական նախագծային ինստիտուտ, ճարտարապետ:
  • 1975-1980թթ. Հայաստանի Ատոմակայան, ճարտարապետ:
  • 1980-1990թթ. Հայաստանի Պետշին, ճարտարապետ:
  • 1990-2016թթ. Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, հիմնադիր տնօրեն:
  • 2016թ.  առ այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, գիտական քարտուղար:
  • 1985թ.  առ այսօր Համատեղությամբ աշխատում է, որպես պրոֆեսոր Երևանի Ճարտա­րա­պե­տության և շինարարության պետական համալսարանի ճարտարա­պե­տության պատմության, տեսության և հուշարձանների վերականգնման ամբիոնում:
  • 1992թ. առ այսօր Երևանի Գեղեցիկ  արվեստ­ների ազգային ակադեմիայում  համատեղությամբ աշխատում է որպես պրոֆեսոր:

Գիտական ուղղվածություն

  • Նախագծում, ճարտարապետության և քաղաքաշինության պատմություն, տեսություն, Ճարտարապետական խորհրդաբանություն, արտերկրի հայ ճարտարապետների գործունեության գործնական հետազոտում, մշակութաբանություն, դիզայնի և արվեստի պատմություն, ճարտարապետական մտավոր ժառանգության պահպանում:

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • 2015թ. Պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով, ինչպես նաև Հայաստանի ինժե­նե­րական ակադեմիայի, Քաղաքաշինության, Մշակույթի, Գիտության և Կրթու­թյան նախարարությունների բարձրագույն պարգևներով՝ ոսկե մեդալներով:
  • Ճարտարապետության  և  շինարարության  պետական համալսարանի  ճարտարա­պե­տու­թյան  և շինարարության  գծով գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի  անդամ է: Հայաստանի և միջազգային ճարտարապետների, նկարիչների, դիզայներների և ժուռնա­լիստների միությունների և ասոցիացիաների անդամ:
  • 1974թ. առ այսօր Նախագծել և իրականացրել է բնակելի և հասարակական շենքեր Երևանում, Հայաստանի տարբեր բնակավայրերում. այդ թվում՝ Բնակելի թաղամաս «Անի»  Ծաղկաձորում, մենատներ` Երևանում, Աշտարակում, Մասիսում, Սեվա­կա­վանում, Արմավիրում և այլն, խաչքարհուշարձաններ՝ Երևանում, Արմա­վի­րում, Ստամբուլում (Թուրքիա), Բարրիում (Իտալիա), Կալինինգրադում (Ռու­սաստան) և այլն: ճարտարապետագեղարվեստական  ցուցահանդեսներ է ձևավորել և կազմակերպել Երևանում, Մոսկվայում (Ռուսաստան), Փարիզում, Գրենոբլում (Ֆրանսիա), Աթենքում (Հունաստան),  Լիսաբոնում (Պորտու­գալիա), Բոստոնում (ԱՄՆ),  Վենետիկում, Բարիում (Իտալիա), Ստամբուլում (Թուրքիա), Մոնրեալում (Կանադա), Բրատիսլավայում (Սլովենիա) և  այլուր: 1996-ից հանդիսացել է վենետիկյան արվեստի և ճրտարապետության միջազգային Բիեննալեների Հայաստանի տաղավարի Կոմիսարը: «Տարվա նախագիծ և կառույց» հանրապետական ճարտարապետական մրցույթ ցուցահանդեսների և «Երևանյան Բիեննալե» համահայկական մրցույթ ցուցա­հան­դեսների նախաձեռնողն և կազմակերպիչն է: Բազմաթիվ գիտական հոդ­վածներով և ելույթներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովներում (Մոսկվա, Ստամբուլ, Բոստոն, Վենետիկ, Թեհրան, Փարիզ, Երևան և այլն:)

Տպագրված աշխատանքներ

  • 255 գիտական հուդվածներ և ուսումնասիրություններ,
  • այդ թվում 10 մենագրություն:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Անգլերեն` լավ:

Վերջին հրապարակումներ

  1. Ա.Հ. Գրիգորյան «Արարենք մեկտեղ -1», Երևան 2014:
  2. Ա.Հ. Գրիգորյան «Արարենք մեկտեղ — 2», Երևան 2015:
  3. Ա.Հ. Գրիգորյան «Ճարտարապետ՝ Լևոն Կուրեղեան», Երևան 2015:
  4. Ա.Հ. Գրիգորյան «Ճարտարապետ Հայկ Ասատրյան», Երևան 2015:
  5. Ա.Հ. Գրիգորյան «Պանթեոնի խնկաբույրը», Երևան 2015:
  6. Ա.Հ. Գրիգորյան «Հուշագրելու արվեստը ԱՊՀ երկրներում, Պատմամշա­կու­թային ժառանգություն և արդիականություն», Միջ. Գիտաժողով զեկ. դրույթներ,
    էջ 203-209:
  7. Ա.Հ. Գրիգորյան «Հուշագրելու արվեստը Գյումրիում, Պատմամշա­կու­թային ժա­ռան­գություն և արդիականություն»,  Միջ. Գիտաժողով զեկ. դրույթներ,
    էջ 309-313:
  8. Ա.Հ. Գրիգորյան «Երևանի քաղաքային պանթեոնի հուշակոթողների գեղարվես­տական առանձնահատկությունները», Երիտասարդ գիտնականների ձեռքբե­րում­ներն ու հեռանկարները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժո­ղովի զեկուցումների հիմնադրույթներ, էջ 32-40:
  9. Ա.Հ. Գրիգորյան «Երևանի քաղաքային պանթեոնի հուշակոթողների գեղար­վես­տական առանձնահատկությունները» Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 8-րդ նստաշրջան, էջ 115-122:
  10. Ա.Հ. Գրիգորյան «Անիի Հովվի եկեղեցու հորինվածքային և խորհրդաբանական առանձնահատկությունները», Պատմամշակութային ժառանգություն և արդիականությունով, Միջ. գիտաժող. զեկ. Դրույթներ,
    էջ 313-320:
  11. Ա.Հ. Գրիգորյան «Հայ շինարար վարպետների և ճարտարապետների դերը ռուս-հայկական մշակութային առնչությունների գործընթացում», Պատմամշա­կու­թա­յին ժառանգություն և արդիականություն,  Միջ. գիտաժող. զեկ. Դրույթներ, էջ 320-324:
  12. Ա.Հ. Գրիգորյան «Գագիկ Արծրունու պալատի հորինվածքային առանձնահատ­կու­թյունները», Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրա­վեր­ները,  Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի զեկուցումների հիմ­նադրույթներ, էջ 200-201: