Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
AUTODESK REVIT դասընթաց օդափոխության և ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրամատակարարման նախագծերի կազմման համար

BIM (շինությունների տեղեկատվական մոդելավորման) միջավայրի համար նախատեսված Autodesk Revit ծրագիրը ներառում է առանձին գործիքներ և բաղադրիչներ օդափոխության և ջեռուցման, ջրամատակարարման և  ջրահեռացման, էլեկտրամատակարարման նախագծերի կազմման համար:

Դասընթացի նկարագրությունը.

BIM (շինությունների տեղեկատվական մոդելավորման) միջավայրի համար նախատեսված Autodesk Revit ծրագիրը ներառում է առանձին գործիքներ և բաղադրիչներ օդափոխության և ջեռուցման, ջրամատակարարման և  ջրահեռացման, էլեկտրամատակարարման նախագծերի կազմման համար:

Մասնակցելով դասընթացին մասնակիցները կկարողանան.

  • տիրապետել Autodesk Revit ծրագրի միջավայրում աշխատանքի ընդհանուր հիմունքներին և ծրագրի հնարավորություններին,
  • ստեղծել շենքի օդափոխության և ջեռուցման, ջրամատակարարման և  ջրահեռացման, էլեկտրամատակարարման եռաչափ մոդելը,
  • տիրապետել տեսքերի ստեղծման և կարգավորման գործիքներին,
  • ստեղծել անհրաժեշտ մասնագրերը,
  • եռաչափ մոդելի հիման վրա ստանալ անհրաժեշտ նախագծային փաթեթը:

Դասընթացի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունեցող նախագծային փաթեթի հիման վրա Autodesk Revit ծրագրի միջոցով ստեղծվելու է համապատասխան ենթաբաժինների եռաչափ մոդելը և այդ մոդելի հիման վրա կազմվելու են նախագծային փաթեթի համար անհրաժեշտ գծագրերը՝ օգտագործելով ծրագրի ստանդարտ շաբլոնը:  

Դասընթացավարի մասին.

Դավիթ Ենոքի Սիրունյան

CAD մասնագետ՝ BIM տեխնոլոգիաներով աշխատանքի փորձով:

Միջազգային նախագծային փորձ շինարարական նախագծային ոլորտում, ներառյալ Revit ծրագրային փաթեթի միջոցով օդափոխության և ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրականության նախագծերի BIM մոդելավորման, փայտե առանձնատների ճարտարապետական և կոնստրուկտորական նախագծերի իրականացում Revit ծրագրի միջոցով, կոմպլեքս նախագծերի փոխհատումների ստուգում Navisworks ծրագրի միջոցով:

Ավելի քան 8 տարվա AutoCAD ծրագրի դասավանդման փորձ ճարտարապետներին և ինժեներներին:

2015-2017թթ. վերապատրաստվել է Լիսաբոնի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետում՝  ուսուցանելով դասընթացային մոդուլներ "Ճարտարապետ քաղաքաշինության ոլորտում" ինտեգրված մագիստրոսական ծրագրի շրջանակում:

 

Դասընթացի տևողությունը՝

34 ժամ, 5.5 շաբաթ

Դասընթացի ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 3 պարապմունք

Ընդհանուր ծախսած ժամանակը՝

շաբաթական 11 ժամ, որից լսարանային՝ 6 ժամ

Կրեդիտ՝

2 (ECTS)

Մակարդակը՝

բազային

Լեզուն՝

հայերեն

Գինը՝

36,000 դրամ

Ձեղչերը՝

10% զեղչ համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության վկայական, իսկ ավարտական առաջադրանքը հաջող հանձնած մասնակիցներին՝ ավարտական վկայական:

Գրանցվելու համար՝

Կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,

Զանգահարել 58 37 73 հեռախոսահամարով,

Կամ գրանցվել հետևյալ հղումով: