Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
AUTODESK REVIT դասընթաց կոնստրուկտորների (շենքերի նախագծողների) համար

BIM (շինությունների տեղեկատվական մոդելավորման) միջավայրի համար նախատեսված Autodesk Revit ծրագիրը ներառում է առանձին գործիքներ և բաղադրիչներ ճարտարապետաշինարարական ոլորտի տարբեր մասնագետների ներգրավմամբ նախագծերի կազմման և իրականացման փուլերում միջոլորտային համագործակցությունը խթանելու համար: 

Դասընթացի նկարագրությունը.

BIM (շինությունների տեղեկատվական մոդելավորման) միջավայրի համար նախատեսված Autodesk Revit ծրագիրը ներառում է առանձին գործիքներ և բաղադրիչներ ճարտարապետաշինարարական ոլորտի տարբեր մասնագետների ներգրավմամբ նախագծերի կազմման և իրականացման փուլերում միջոլորտային համագործակցությունը խթանելու համար:  Այն նախատեսված է ճարտարապետական, շինարարական և ենթակառուցվածքային նախագծերի կազմման համար:

Օգտագործելով Revit-ի հնարավորությունները, կոնստրուկտորները կարող են ստեղծել շինարարական նախագծեր:

Մասնակցելով Autodesk Revit կոնստրուկտորների համար նախատեսված դասընթացին մասնակիցները կկարողանան.

  • տիրապետել Autodesk Revit ծրագրի միջավայրում աշխատանքի ընդհանուր հիմունքներին և ծրագրի հնարավորություններին,
  • ստեղծել շենքի կոնստրուկցիայի եռաչափ մոդելը
  • տիրապետել տեսքերի ստեղծման և կարգավորման գործիքներին
  • ստեղծել անհրաժեշտ մասնագրերը
  • եռաչափ մոդելի հիման վրա ստանալ բոլոր գծագրերը կոնստրուկտորական նախագծային փաթեթի համար
  • ուսուցումը իրականացվելու ծրագրի ստանդարտ շաբլոնի հիման վրա, բերելով այն ՀՀ-ում կիրառվող գծագրային նորմերին

Դասընթացի շրջանակներում շեշտը դրվելու է երկաթբետոնե կոնստրուկցիաների իրականացման վրա:

Դասընթացը նախատեսված է կոնստրուկտորների համար, որոնք ցանկանում են ստանալ գիտելիքներ Autodesk Revit համակարգչային ծրագրով աշխատելու համար:

Դասընթացավարի մասին.

Դավիթ Ենոքի Սիրունյան

CAD մասնագետ՝ BIM տեխնոլոգիաներով աշխատանքի փորձով:

Միջազգային նախագծային փորձ շինարարական նախագծային ոլորտում, ներառյալ Revit ծրագրային փաթեթի միջոցով օդափոխության և ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրականության նախագծերի BIM մոդելավորման, փայտե առանձնատների ճարտարապետական և կոնստրուկտորական նախագծերի իրականացում Revit ծրագրի միջոցով, կոմպլեքս նախագծերի փոխհատումների ստուգում Navisworks ծրագրի միջոցով:

Ավելի քան 8 տարվա AutoCAD ծրագրի դասավանդման փորձ ճարտարապետներին և ինժեներներին:

2015-2017թթ. վերապատրաստվել է Լիսաբոնի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետում՝  ուսուցանելով դասընթացային մոդուլներ "Ճարտարապետ քաղաքաշինության ոլորտում" ինտեգրված մագիստրոսական ծրագրի շրջանակում:

Դասընթացի տևողությունը՝

34 ժամ, 5.5 շաբաթ

Դասընթացի ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 3 պարապմունք

Ընդհանուր ծախսած ժամանակը՝

շաբաթական 11 ժամ, որից լսարանային՝ 6 ժամ

Կրեդիտ՝

2 (ECTS)

Մակարդակը՝

բազային

Լեզուն՝

հայերեն

Գինը՝

36,000 դրամ

Ձեղչերը՝

10% զեղչ համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության վկայական, իսկ ավարտական առաջադրանքը հաջող հանձնած մասնակիցներին՝ ավարտական վկայական:

Գրանցվելու համար՝

Կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,

Զանգահարել 58 37 73 հեռախոսահամարով,

Կամ գրանցվել հետևյալ հղումով: