(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

Այս մասնագիտացման նախագծային թեմատիկան ընդգրկում է լայնածավալ անվանացանկ.

  • Հաստոցներ, մեքենաներ, արտադրական բարդ սարքավորումներ,
  • Կենցաղային իրեր, էլեկտրոտեխնիկա, լուսավորության սարքեր,
  • Տարբեր ոլորտներում կիրառվող գործիքներ՝ այգեգործական, փայտամշակման, շինարարական, մոնտաժային և այլն,
  • Էլեկտրա կենցաղային սարքավորումներ՝ հարիչ, ֆեն, փոշեկուլ, ջեռուցիչ և այլն,
  • Կահույքի հավաքածու տարբեր գոտիների համար՝ բնակելի, աշխատանքային, հասարակական, հանգստի և այլն,
  • Խաղալիքներ մտավոր և ֆիզիկական զարգացման՝ փափուկ, կոշտ, կոնստրուկտիվ, զվարճանքի, կոլեկտիվ զբաղվածության,
  • Մարդու ապրելու և գործունեությանը աջակցող բազմաթիվ այլ իրեր, սարքավորումներ և ֆունկցիոնալ ծավալներ:

Այս մասնագիտացման ուսումնական պլանում և առարկայական ծրագրերում ամրագրված են մասնագիտական իմացության հետևյալ հիմնախնդիրները.

  • Տիրապետել ինքնուրույն ստեղծագործական և նախագծային պրոցեսի մեթոդներին՝ էսքիզավորումից մինչև ավարտական նախագիծ,
  • Տիրապետել դիզայն օբյեկտների կոմպոզիցիոն և ծավալատարածական լուծումների, կերպարային մշակման խնդիրներին,
  • Իրականացնել կենցաղային իրերի, սարքավորումների համալիր նախագծային մշակում, անհրաժեշտության դեպքում կիրառելով ծավալների ազատ ձևափոխման, նմանակման, ինչպես նաև մոդուլային, ունիֆիկացիայի և մասշտաբային սկզբունքները, 
  • Տիրապետել և կիրառել համակարգչային նախագծային ծրագրերի, էրգոնոմիկայի պահանջները, նյութերի, կոնստրուկցիաների և գունագրաֆիկական խնդիրների իմացությունը,
  • Կողմնորոշվել դիզայն գործի հիմնադրման կառավարման և շուկայաբանության հարցերում:

 

Դիզայնի մասնագիտական կրթական պրոցեսը իրականացվում է ուսումնամեթոդական բազայում, որը ընդգրկում է տեխնիկապես հագեցված լաբորատորիաներ, արվեստանոցներ և լսարաններ:

Մասնագիտացման ուսումնական պլանում հումանիտար բնագիտական և մասնագիտական առարկաներում խիստ կարևորվում է ուսանողների կողմից կատարվող ինքնուրույն աշխատանքը:  

Հումանիտար կրթամաս

  • Հայոց պատմություն
  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Ռուսաց լեզու
  • Օտար լեզու
  • Ֆիզիկական կուլտուրա

Ընդհանուր մասնագիտական կրթամաս

  • Էկոլոգիայի հիմունքներ
  • Գծագրական երկրաչափություն (հատուկ կուրս)
  • Դիզայն մենեջմենթ
  • Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Արվեստի պատմություն
  • Դիզայնի պատմություն
  • Էրգոնոմիկա
  • Գծանկար
  • Գունանկար
  • Քանդակ
  • Կոմպոզիցիայի հիմունքներ
  • Գունատեսություն
  • Արխիտեկտոնիկա
  • Տիպոգրաֆիկա և շրիֆտ
  • Լուսանկարչություն
  • Անիմացիա
  • Էսքիզավորում
  • Նախագծային մեթոդաբանություն
  • Պորտֆոլիո

Մասնագիտական կրթամաս

  • Դիզայն նախագծում
  • Մակետավորում
  • Գրաֆիկական դիզայն
  • WEB դիզայն
  • Փաթեթավորման դիզայն
  • Գրաֆիկական արտադրանքի տեխնոլոգիա
  • Կերպարային գրաֆիկա
  • Ծրագրային փաթեթներ
    • Photoshop
    • Illustrator
    • 3D MAX
    • Rhinoceros
  • UX/UI դիզայն

Կամընտրական կրթամաս

  • Rhinoceros
  • SolidWorks
  • Արդյունաբերական իրերի ոճավորում