Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Քաղաքային տնտեսություն

Հայաստանում, մասնավորապես Երևանում, երթևեկության հիմնախնդիրները դարձել են առաջնային, քանի որ կտրուկ աճել են տրանսպորտային հոսքերի ինտենսիվությունը և ճանապարհատրանսպորտային պատահարները։ Կտրուկ նվազել է քաղաքային-փողոցային ցանցի թողունակությունը։ Միաժամանակ, գրեթե ամբողջությամբ գազաֆիկացված մեր երկիրն անընդհատ զգում է բարձրակարգ մասնագետների կարիք:

Այս հիմնախնդիրների լուծմամբ է զբաղվում մեր համալսարանի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» և «Քաղաքային տնտեսության և ջերմագազամատակարարում» մասնագիտություններին տիրապետող մարդիկ։

Այս մասնագետներն այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտ են հասարակության անվտանգության համար, ուստի այս մասնագիտությունն ընտրել՝ նշանակում է պատասխանատվություն զգալ յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ:

Երկրագնդի վրա կատարվող անկանխատեսելի փոփոխություններն անդրադառնում են նաև էկոհամակարգի վրա, ինչը դառնում է տարատեսակ աղետների պատճառ: Ինչպե՞ս պայքարել դրանց դեմ և ապահովել մարդկանց անվտանգությունը:

Մեր համալսարանում գործող «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Բնապահպանական փորձաքննություն», «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտությունները տալիս են վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանները և գտնում լուծումներ:

Ժամանակին համընթաց քայլելու և մարդու անվտանգությանը ու բնության պահպանմանը վերաբերող հարցերը միջազգային հարթակներում և նորմերով ներկայացնելու, միջազգային ծրագրերին մասնակից դառնալով համար, անհրաժեշտ են տեխնիկական թարգմանություններ իրականացնողներ:

Այսօր «Տեխնիկական թարգմանություն» մասնագիտությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դարձել է առաջնային:

Այնպես որ, սիրելի դիմորդներ, եթե դուք էլ երբևէ մտածել եք այս հարցերի շուրջ, մեր համալսարանը կօգնի Ձեզ՝ ծանոթանալու, կրթվելու և ապագայում այդ հիմնախնդիրների շուրջ լուծումներ գտնելու գործում: