Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շինարարություն

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՇԻՆԱՐԱՐԻ ՄԱՄՆԱԳԻՏՈԻԹՅՈԻՆԸ

Հայն ու շինարարը դարավոր հոմանիշներ են: Քարին շունչ ու ձև տալը եղել է հայ մարդու առաջնային մասնագիտությունը, ինչի շնորհիվ պատմության խորքերում հայկական կնիքով բերդեր, ամրոցներ, տաճարներ, հուշարձաններ ու այլ անգերազանցելի կառույցներ են կանգնած:

Մեր համալսարանում շինարարի մասնագիտությունը պատվավոր տեղում է և իրականացնում է բոլոր նրանց նպատակները, ովքեր, մասնագիտության ընտրության շեմին երազում են վերամբարձ երկնաքերերի կամ եկեղեցի ու կամուրջ շինելու՝ շարունակական գործի մասին:

Այսօր հայ շինարարը կառուցում է ոչ միայն Հայաստանում, այլև հազարավոր կիլոմետր հեռու։ Այսօր մեր շինարարը պահանջված է ամենուր, ինչպես ռուս զինվորը, գերմանացի բժիշկը, ֆրանսիացի գինեգործն ու իտալացի երգիչը:

Այնպես որ, սիրելի’ դիմորդ, եթե ուզում ես դառնալ շինարարության ավանդույթների կրողը, պահպանողն ու շարունակողը, և ուզում ես քո ներդրումն ունենալ շինարարության ոլորտի ժամանակակից նվաճումների գործում, արդեն ճիշտ ուղու վրա ես:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շինարարության ոլորտի առաջատար մասնագետների հետ միասին  սպասում է քեզ՝ գրկաբաց: