Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
AUTODESK REVIT Բազային դասընթաց` ճարտարապետների համար

Autodesk Revit համակարգչային ծրագիրը ճարտարապետական նախագծման և փաստաթղթերի կազմման համապարփակ աշխատածրագիր է՝ ստեղծված Autodesk-ի կողմից, ճարտարապետների և շինությունների նախագծմամբ զբաղվող այլ մասնագետների համար:  Revit-ի գործիքներն ու բաղադրիչները հատուկ ստեղծվել են BIM (շինությունների տեղեկատվական մոդելավորման) տեխնոլոգիաներին համապատասխան մոդելավորելու համար:

Դասընթացի նկարագրությունը.

Autodesk Revit համակարգչային ծրագիրը ճարտարապետական նախագծման և փաստաթղթերի կազմման համապարփակ աշխատածրագիր է՝ ստեղծված Autodesk-ի կողմից, ճարտարապետների և շինությունների նախագծմամբ զբաղվող այլ մասնագետների համար:  Revit-ի գործիքներն ու բաղադրիչները հատուկ ստեղծվել են BIM (շինությունների տեղեկատվական մոդելավորման) տեխնոլոգիաներին համապատասխան մոդելավորելու համար:

Ճարտարապետների համար նախատեսված Autօdesk Revit ծրագրի բազային դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել ընդհանուր գիտելիքներ  Autodesk Revit ծրագրի միջավայրում աշխատելու համար:

Մասնակցելով դասընթացին մասնակիցները կկարողանան.

  • տիրապետել Autodesk Revit ծրագրի միջավայրում աշխատանքի ընդհանուր հիմունքներին և ծրագրի հնարավորություններին,
  • ստեղծել շենքի եռաչափ ճարտարապետական մոդել,
  • տիրապետել տեսքերի ստեղծման և կարգավորման գործիքներին,
  • ստեղծել մասնագրեր,
  • եռաչափ մոդելի հիման վրա ստանալ ճարտարապետական նախագծային փաթեթի գծագրերը:
Դասընթացավարի մասին.

Դավիթ Ենոքի Սիրունյան

CAD մասնագետ՝ BIM տեխնոլոգիաներով աշխատանքի փորձով:

Միջազգային նախագծային փորձ շինարարական նախագծային ոլորտում, ներառյալ Revit ծրագրային փաթեթի միջոցով օդափոխության և ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրականության նախագծերի BIM մոդելավորման, փայտե առանձնատների ճարտարապետական և կոնստրուկտորական նախագծերի իրականացում Revit ծրագրի միջոցով, կոմպլեքս նախագծերի փոխհատումների ստուգում Navisworks ծրագրի միջոցով:

Ավելի քան 8 տարվա AutoCAD ծրագրի դասավանդման փորձ ճարտարապետներին և ինժեներներին:

2015-2017թթ. վերապատրաստվել է Լիսաբոնի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետում՝  ուսուցանելով դասընթացային մոդուլներ "Ճարտարապետ քաղաքաշինության ոլորտում" ինտեգրված մագիստրոսական ծրագրի շրջանակում:

Դասընթացի տևողությունը՝

34 ժամ, 5.5 շաբաթ

Դասընթացի ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 3 պարապմունք

Ընդհանուր ծախսած ժամանակը՝

շաբաթական 11 ժամ, որից լսարանային՝ 6 ժամ

Կրեդիտ՝

2 (ECTS)

Մակարդակը՝

բազային

Լեզուն՝

հայերեն

Գինը՝

36,000 դրամ

Ձեղչերը՝

10% զեղչ համալսարանի աշխա-տակիցների և ուսանողների համար

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության վկայական, իսկ ավարտական առաջադրանքը հաջող հանձնած մասնակիցներին՝ ավարտական վկայական:

Գրանցվելու համար՝

Կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,

Զանգահարել 58 37 73 հեռախոսահամարով,

Կամ գրանցվել հետևյալ հղումով: