Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Espaq տեմպուս նախագիծ. 2017 թ. Հունիսի 20-ին espaq նախագծի որակի ապահովման անձնակազմի ճշհահ կատարած այցը

Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, Իսպանիա), Սպիրու Հարեթ համալսարանի (SHU) (Բուխարեստ, Ռումինիա) որակի ապահովման անձնակազմի ներկայացուցիչները սույն թվականի հունիսի 20-ին ESPAQ ծրագրի շրջանակներում այցելեցին ՃՇՀԱՀ` որակի ապահովման համակարգի, որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավվածության,  համալսարանի հավատար-մագրման փորձի ուսումնասիրության նպատակով:

 

Միջազգային կապերի պրոռեկտոր պարոն Վ. Եդոյանը ողջունեց միջազգային պատվիրակությանը և իր գոհունակությունը հայտնեց ESPAQ ծրագրի արդյունքների կապակցությամբ: ՃՇՀԱՀ-ի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար պարոն Վ. Հովհաննիսյանն ընդգծեց ESPAQ նախագծի հիմնական նվաճումները: ՃՇՀԱՀ-ի Որակի ապահովման կենտրոնի ավագ մասնագետ Ի. Վանյանը ներկայացրեց որակի ապահովման գործընթացում ներգրավված համալսարանի անձնակազմի և ուսանողների առանցքային ներկայացուցիչներին: Նա ներկայացրեց նաև ՃՇՀԱՀ-ի որակի ապահովման համակարգը և այդ ոլորտում իրականացվող հիմնական գործառույթները:

22.06.17

526  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր