(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔԱՆԴԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՆՔ ՆՈՐ ԵՎ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՍԵԼԻՔՈՎ

Նոյեմբերի 2-ին՝ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ուսանողները, երիտասարդ արվեստագետները մասնակցեցին «Ժամանակակից քանդակի ցուզահանդես»-ին՝ դասախոս, քանդակագործ Հայկ Թոքմաջյանի ղեկավարությամբ:

Ներկայացված էին մոտ 25 աշխատանք: Տարբեր նյութերով, անհատական, ուրույն կերպարայնությամբ և ժամանակակից ու նոր խոսքով լի քանդակները ջերմ ընդունելության արժանացան ներկա հյուրերի կողմից:

03.11.18