(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԻԿԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԿԼԵՐՄՈՆ-ՖԵՐՐԱՆ

Մեր համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանի այցը ֆրանսիայի Կլերմոն-Ֆերրանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոց բազմաբովանդակ էր:

Տիկին Հարությունյանը մասնակցել է ամենամյա ուսանողական նախագծային շաբաթին և հանդես եկել զեկույցով՝ ՙՆոր տեխնոլոգիաների կիրառումը պատմական հուշարձանների պահպանության ոլորտում՚ սեմինարին:

Այս անգամ ուսանողներին մեկ հարկի տակ էր համախմբել Կլերմոն-Ֆերրան քաղաքի պատմության՝ դեռևս հռոմեական շրջանը: Ուսանողական շաբաթվա նախագծի թեման ՙԱնակնկալ քաղաքում՚-ն էր, ինչը մասնակիցներին խնդիր էր առաջադրել քաղաքի բանուկ, բայց կառուցապատման մեջ կորած անտիկ պարիսպը հետագա պահպանության և հանրության համար առավել հասանելի ու դիտարժան դարձնելու մոտեցումներ մշակել: Առաջադրանքի շրջանակներում՝ ուսանողներն առաջարկներ ներկայացրեցին, որոնք արժանացան ժյուրիի գնահատականներին: Արդյունքում՝ մեկ աշխատանք շահեց ՙԳրան պրի՚, մեկը՝ խրախուսական մրցանակ, իսկ բոլոր ուսանողները՝ մասնակցության վկայագրեր:  

20.03.18