(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ստեղծվում են կապեր Ռեգենսբուրգի համալսարանի հետ

Մայիսի 25-ից հունիսի 2-ը Գերմանիայի Ռեգենսբուրգի Կիրառական գիտությունների համալսարանում էր գտնվում ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը:

Գերմանիա գործողումն աշխատանքային էր և, իհարկե, հեռանկարային: Տիկին Հարությունյանը ընդգրկված է եղել միջազգային Յակոբուս ուսանողական համատեղ մրցույթի ժյուրիի կազմում, հանդես եկել դասախոսություններով և մասնակցել մի շարք հանդիպումների: Մրցույթի շրջանակներում՝ Գերմանիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից ներկայացված 28 աշխատանքներից ընտրվել են լավագույնները, իսկ հաղթողները՝ պարգևատրվել գրքերով ու հավաստագրերով:

Ռեգենսբուրգի համալսարանի բակալավրի 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար, «Ճարտարապետության պատմություն» առարկայի շրջանակներում, Էմմա Հարությունյանը կարդացել է դասախոսություններ՝ «Հայաստանի միջնադարյան ճարտարապետության զարգացումը» և «Սովետական Մոդեռնիզմը Հայաստանում» թեմաներով:

Գործուղման ընթացքում Էմմա Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ռեգենսբուրգի համալսարանի Միջազգայնացման գծով փոխնախագահի, Միջազգային կապերի վարչության պետի և մի շարք ֆակուլտետների պատասխանատուների հետ: Հանդիպումները եղել են արդյունավետ, ինչի արդյունքում հոկտեմբերին նախատեսվում է Քաղաքացիական շինարարության ֆակուլտետի պատասխանատու Դիմիտրիս Դիամանտիսի այցը մեր համալսարան և անգլերեն լեզվով դասախոսությունների անցկացումը:

13.06.17