(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Նորարարության և ձեռներեցության կենտրոն ժամանած AET հիմնադիրներ Արսեն Արզումանյանի և Մուշեղ Ավետիսյանի այցը շատ արդյունավետ էր։ «Ինչպե՞ս կազմել բիզնես-նախագծեր` օգտագործելով մասնագիտական հմտությունները» սեմինար-քննարկմանը մասնակցեց շուրջ երեսուն ուսանող, որից հետո, բիզնես-նախագծերի իրականացման նպատակով, ստեղծվեցին ուսանողական մասնագիտական աշխատանքային խմբեր։

Այսօր տնտեսագետներից, ծրագրավորողներից, շինարարներից, ճարտարապետներից և դիզայներներից կազմված թիմն աշխատում է համատեղ նախագծի շուրջ, ինչը հիանալի հնարավորություն է տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար:

20.12.18