(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Սիրելի ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ:

Սիրելի ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ:

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Տարեվերջը լավագույն ժամանակահատվածն է՝ ձեռքբերումներով ու հաջողություններով հպարտանալու, բացթողումները՝ մատնանշելու և նոր անելիքները գծագրելու համար: Անցնող տարին մեր համալսարանի նկատմամբ բարեհաճ էր: Ունեցանք բազմաթիվ ցուցահանդեսներ ու պարգևներ, նոր համագործակցություններ և ծրագրեր, հյուրընկալեցինք մի շարք բարձրաստիճան և կրթական ոլորտում կարկառուն անձանց:

2018թ-ը նշանակալի և պատմական էր նաև մեր երկրի համար: Ժողովուրդն ապացուցեց, որ համախմբվածությունը ազգի լավագույն հատկանիշն է: Մեծագույն ցանկությունս է, որ 2019թ-ը լինի շարունակական հաղթանակների, հարատև խաղաղության և փոխըմբռնման տարի:

Ամանորը և Սուրբ ծնունդն ընտանեկան տոներ են: Բոլորիդ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, առողջություն և համերաշխություն: Թո’ղ Ձեր ընտանիքներում մշտապես բարձր պատվանդանի վրա լինեն հայկական, ազգային ավանդույթներն ու գիտելիքի նկատմամբ անսահման սերն ու նվիրումը: Թո’ղ, որ բոլորս ապրենք և արարենք անկրակ ու կապույտ երկնքի տակ, իսկ սահմանից լսվող լուրերը զերծ լինել ցավագին ու չարագուժակ բովանդակությունից:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ռեկտոր ՝ Գագիկ Գալստյան

 

 

 

28.12.18