(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Սիրելի՛ նորաբնակ և հնաբնակ ուսանողներ:

Շնորհավորում եմ բոլորիդ՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը տարվա այն եզակի օրերից է, երբ բոլորին համախմբում է գիտելիքի զորեղ ուժը: Այսօրվանից է սկսվում այն մեծ ճանապարհը, որը տանում է դեպի մասնագիտական բարձունք, մոտեցնում է ազնիվ, բարեխիղճ և օրինապահ քաղաքացու լիակատար կերպարին:

Հուսով եմ, որ այս գիտակցությամբ կուղղորդվեք ուսումնառության տարիներին, կջանաք առավելագույնս տեսնել, սովորել, վերցնել, ընդօրինակել և ինքնադրսևորվել: Սա է բարձրակարգ մասնագետ դառնալու միակ ճիշտ ուղին:

Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում բարի, ուսումնառատ երթ:

01.09.18