(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՃԵՊԱՆԿԱՐԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, փետրվարի 20-ին, 21-ին և 23-ին տեղի ունեցան «Բաց ստուդիա» շարքի թվով 17-րդ միջոցառման շրջանակներում կազմակերպված վարպետության դասերը:

«Ճեպանկարելով Երևանը» խորագիրը կրող վարպետության դասերը վարեցին նկարիչներ Արարատ Մինասյանը և Զաքար Դեմիրճյանը: Դասերի ընթացքում «Երևան. ճեպանկարների գիրք»-ի օրինակով քննարկվեցին քաղաքային սքեչի և գրքի նկարազարդման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, կատարման տեխնիկաներն ու նյութերը:

Արարատ Մինասյանը և Զաքար Դեմիրճյանն ուսանողներին պատմեցին Երևանը ճեպանկարներում արտահայտելու նրբությունների մասին: Նրանց անմիջական մասնակցությամբ և ուղեկցությամբ՝ մասնակիցները ճեպանկարեցին մայրաքաղաք Երևանի՝ նկարիչների կողմից առաջարկված հատվածները:

Դասընթացների ավարտին՝ կատարվեց արված աշխատանքների վերլուծություն և ստացված հմտությունների ամփոփում:

Նշենք, որ Բաց ստուդիա» անունը կրող նախագիծը ՃՇՀԱՀ-ում իրականացվում է 2016 թ-ից, որի հեղինակը Դիզայնի ամբիոնի դասախոս Լիլիթ Ումեդյանն է: Նախագծի շրջանակներում կազմակերպվում է հանդիպում-սեմինարներ, շնորհանդեսներ, վարպետության դասեր և բաց դասախոսություններ:

25.02.18