(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ուսանողները ծանոթացան հայ-իսպանական հեռանկարային ծրագրին

Շրջանավարտների աջակցման և Կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում բուհի մագիստրատուրայում ուսումնառող առաջին կուրսեցիների հետ:

Հանդիպման նպատակն էր ուսանողներին  ներկայացնել հայ-իսպանական համատեղ ծրագիրը: Ծրագրի մանրամասները ուսանողներին ներկայացրեցին ծրագրի ղեկավար Վարզադատ Հովհաննիսյանը և ծրագրի համակարգող Իրինա Վանյանը:

 Հանդիպմանը ներկա էին Շրջանավարտների աջակցման և Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը և կենտրոնի աշխատակիցները

Ուսանողներին մանրամասն ներկայացվեց ծրագրի առավելություններն ու համատեղ կրթական ծրագրի հնարավորությունները իրենց կարիերայի ձևավորման գործընթացում:

Ուսանողների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

 

13.09.18