(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր հյուրընկալվել ՙԱրփի Սոլար՚ կազմակերպության կորպորատիվ հաճախորդների գծով վաճառքի պատասխանատու Հովհաննես Լալայանը: Քաղաքային տնտեսության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման նպատակը «Ինչպես օգտագործել արևային էներգիան մեր կյանքում» խորագրով սեմինարի վարումն էր:

ՙԱրփի Սոլար՚ կազմակերպության ներկայացուցիչը պատմեց արևային էներգիայի օգտագործման կարևորությունը, անհրաժեշտությունը, ինչպես նաև արևային պանելների տեղադրման և դրանց գործածման առանձնահատկությունները: Հ. Լալայանը թեմայով հետաքրքրված ուսանողներին հանգամանալից ու պատկերավոր ներկայացրեց արևից ստացված էներգիայի առավելությունները՝ նշելով, որ դրա օգտագործման արդյունքում հնարավոր է խուսափել բնության աղտոտումից և կրճատել կոմունալ ծախսերը:

Հանդիպման ավարտին՝ ուսանողները բանախոսին հղեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

08.11.17