(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շնորհավորանքներ՝ մեր դիպլոմի ճանաչման առթիվ

Տարին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը սկսեց նոր ու կարևոր ձեռքբերումով: Ֆրանսիայի մասնագիտական որակավորումների ճանաչման ազգային հանձնաժողովի առաջին կազմը կրկին դրական կարծիք հայտնեց մեր համալսարանի ճարտարապետի դիպլոմի ճանաչման վերաբերյալ:

Այս հանգամանքը ոգևորիչ և ուրախալի էր ոչ միայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար: Այս առթիվ մեր համալսարան ուղղված շնորհավորական նամակները ևս մեկ անգամ փաստեցին, որ մեր կողքին են ամերիկյան, ֆրանսիական, ռուսաստանյան լավագույն համալսարանները, ճարտարապետաշինարարական կազմակերպություններն ու ոլորտի բարձրակարգ անհատները:

https://www.legifrance.gouv.fr/eli/arrete/2017/1/12/MCCC1701292A/jo/texte/fr

31.01.17