(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԾՆՈՒՆԴԴ, ՎԱՐՊԵՏ ՍՈԽԻԿՅԱՆ

Այսօր Ալբերտ Սոխիկյանը կդառնար 70 տարեկան: Մեծ վարպետի, համեստ ու ընկերասեր դասախոսի մասին անցյալով խոսել չի ստացվում, չի ստացվում բառերով բնութագրել նրան ընդհանրապես: Ալբերտ Սոխիկյանի կերպարի ճիշտ արտացոլանքն ու խորությունը ցույց տալու համար կադր է պետք, ձայն ու շարժում:

Ալբերտ Սոխիկյան մարդ-նկարիչ-ճարտարապետն այն տեսակի մարդկանցից էր, ով գամում էր իր խոսքով, ձայնով, շարժումով, ժամանակի ու տարածության մեջ իր ընթացքի դիպուկ զգացողությամբ:

Նրա մահվանից հետո մեր համալսարանում մի կարևոր գույն խամրեց, սակայն նրա թողած ժառանությունը և կրթած սերունդը շարունակում են վառ պահել վարպետ Սոխիկյան բարձր անունը:

27.10.17