(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Եվրոպական Միության  Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իր աշխատանքն է սկսում Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը:

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

Կենտրոնը նորարարական գաղափարների ստեղծմանն ու զարգացմանը խթանող բաց հարթակ է բոլոր երիտասարդների, ուսանողների և դասախոսների համար։ Այն ուղղված է կատարելագործելու և համակարգելու կրթություն — գիտություն- բիզնես փոխկապակցվածությունը։  Կենտրոնը հարմարավետ  միջավայր է տրամադրում ստարտափերին և նորարար խմբերին գաղափարների զարգացման համար։ Նպաստում է գիտելիքից դեպի շուկա ճանապարհի հեռավորության կրճատմանը։ Կենտրոնի առաքելությունն է՝ աջակցել նորարար գաղափարների ստեղծմանը, իրագործմանն ու արռևտրայնացմանը։

Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը միջավայր է, որտեղ նորարար ինժեներները կարող են ստեղծագործել, ստեղծել և իրականացնել իենց բիզնես գաղափարները, բազմաշերտ առօրեական խնդիրներին տալով ինժեներական լուծումներ։

Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ

Կենտրոնի աշխատանքը ընդգրկում է հետևյալ հիմնական ուղություններ՝

  • Կրթություն. Միջդիսցիպլինար      կրթություն          իրականացնելու                              նպատակով նախատեսվում են իրականացնել սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ և

դասընթացներ: Նորարար ինժեներները կստանան բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար համապարփակ գիտելիքներ ստարտափի ճիշտ մեկնարկման, իրավական հարցերի, սեփականության օբյեկտների, գործարարության, նոր կիրառական բիզնես մոդելների վրաբերյալ: Ձեռք կբերեն համապատասխան հմտություններ ստացած գիտելիքը արդյունավետ ներդնելու ստարտափի զարգացման եւ գիտելիքի առևտրայնացման գործընթացում:

  • Խորհրդատվություն. Գաղափարից դեպի իրականացում ճանապարհի ընթացում համալսարանը տրամադրում է բիզնես լուծումների, ձեռներեցության, ինչպես նաև իրավաբանական և հեղինակային իրավունքի վերաբերյալ խորհրդատվություն:
  • Տարածք. Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը տրամադրում է հարմարավետ աշխատանքային միջավայր նորարար ինժեներներին իրենց գործարար գաղափարների ստեղծման ու իրականցման համար։
  • Փորձի փոխանակում.. Նորարար գաղափարներ և նորարարներ գեներացնելու նպատակով կենտրոնը հրավիրում է մասնակցելու արդյունաբերական մտքի առաջնորդների և շուկայում գործող հաջողակ ստարտափերի ղեկավարների հետ հանդիպումերին։ Նման վարպետության դասերը խթանելու են նորարար գաղափարներ ունեցողներին գրագետ կերպով անցնել գաղափարից դեպի իրական բիզնես ուղին:
  • Մրցույթներ. Կենտրոնի աշխատանքների շրջանակներում կիրականացվեն բիզնես գաղափարների և նախատիպերի մրցույթներ, որոնք պոտենցյալ հիմք կարող են հանդիսանալ ստարտափերի ձևավորման և զարգացման համար։

 

Հետևեք մեր  գործունեությանը և  ծանոթացեք  նորություններին  այցելելով https://web.facebook.com/Innovation-and-Entrepreneurship-Support-Center- 1296700587141708/    Դարձեք մեր Ֆեյսբուքյան էջի ակտիվ հետևորդը։

10.05.18