(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱՐԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀՅՈՒՐ

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեր համալսարանում հետաքրքիր էր ամեն ինչ՝ սկսած գեոդեզիական նշանակության անօդաչու թռչող սարքից մինչև նորակառույց ճաշարանի շենքը:

Նախարարի այցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ճանաչողական էր, կարելի է ասել, ծանոթություն՝ գրեթե մեկդարյա կրթօջախի նորօրյա գործունեության, ձեռքբերումների և նորարարությունների հետ: Նախարար Հարությունյանին մեր համալսարանում ուղեկցում էին ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտորները, դեկանները և դասախոսներ: Շրջելով մեր լաբորատորիաներով և արվեստանոցներով՝ նախարարն իր անկեղծ հիացմունքն արտահայտեց դրանց՝ ինչպես ժամանակակից սարքերով ու սարքավորումներով հագեցած լինելու, այնպես էլ տիրող ստեղծագործական մթնոլորտի վերաբերյալ: Հանդիպումը ջերմ էր, մտերմիկ, բայց և՝ աշխատանքային ու համագործակցության պատրաստակամությամբ: Ռեկտոր Գալստյանը նախարարին ներկայացրեց համալսարանի կրթական գործունեությունը, ներքին և արտաքին համագործակցային կապերը, ձեռքբերումներն ու հեռանկարային ծրագրերը:

10.09.18