(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ՝ ՙՄԵՂՐԻ՚ ԱՏԳ ՏԱՐԱԾՔ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածք։
Նախարարը ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։ Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ։

Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Այսպիսով, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջից  Նշենք, որ տարածքի շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպությունը՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ և ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպության գլխավոր տնօրեն Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ:

29.11.17