(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Սեպտեմբերի 11-20-ը Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում էին գտնվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ԻՀՏԿՀ ամբիոնի տ.գ.թ. ասիստենտ Անդրանիկ  Ակարմազյանը, ՃՆ և ՃՄԴ  ամբիոնի ճ. թ. Դոցենտ Լիաննա Աղաջանյանը և ԷԻԿ ամբիոնի ասիստենտ Հերմինե  Սամվելյանը:

Մեր համալսարանի պատվիրակությունը Ֆինլանդիա էր մեկնել՝ ERASMUS+    ԻննոՍԵՆՍ ծրագրի շրջանակներում՝ մասնակցելու Տուրկուի Կիրառական Գիտությունների Համալսարանի կողմից կազմակերպվող ուսումնական այցին՝  նորարարական մանկավարժության թեմայով:

Այցի ընթացքում մեր համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են նորարարական մանկավարժությանը նվիրված դասընթացին, հանդես եկել ելույթներով, մասնակցել թեմայի շուրջ քննարկումներին և, կարևորելով, նորարարական մանկավարժության կիրառման առավելությունները, դիտարկել դրանց կիրառման և զարգացման ուղիները նաև ՃՇՀԱՀ-ի դասավանդման ծրագրի մեջ։

Այցի շրջանակներում մեր համալսարանի պատվիրակությունը մասնակցել է համատեղ աշխատանքների, էքսկուրսիաների և այցելել թանգարաններ:

 

27.09.17