(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՈՐՈՒՆԻԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

Մարտի 4-10-ը Գերմանիայի Ռեգենսբուրգի կիրառական գիտությունների համալսարանում անցկացվեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Յակոբուս + 23-րդ ամենամյա ուսանողական նախագծային շաբաթը:

Աշխատանքային շաբաթին Իսպանիայի Կորունիայի, Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանների և Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերրանի բարձրագույն ճարտարապետական դպրոցի հետ համատեղ մասնակցում էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները: 58 ուսանողի համար քննարկման թեմա էր արդյունաբերական և պատմական հուշարձան համարվող Ռեգենսբուրգի հացահատիկի շտեմարանի համալիրը, որն ապագայում դադարեցրել էր է իր հիմնական գործունեությունը: Ուսանողների առջև խնդիր էր դրված եղել առաջարկել համալիրի օգտագործման՝ ճարտարապետական և բովանդակային նոր մոտեցումներ:

Ողջ շաբաթվա ընթացքում ուսանողներն այցելել էին տարածք, ծանոթացել առաջադրանքին և տարբեր խմբերով մշակել իրենց առաջարկներն ու հայեցակարգերը:

Աշխատանքային շաբաթվա ավարտից հետո, յուրաքանչյուր ուսանող վերադառնալով իր երկիր, ձեռնամուխ էր եղել նախագծերի մշակմանը, որն իրենից պետք է ներկայացներ բազմաֆունկցիոնալ՝ մշակութային և բիզնես կենտրոններով հագեցած համալիր: Մեր համալսարանի մասնակից 5 ուսանող նույնպես շուրջ 2 ամիս քրտնաջան աշխատում էին՝ ստեղծելու հացահատիկի շտեմարանի վերակառուցման իրենց պատկերացումներով նախագիծն ու մակետը:

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Իսպանիայի Կորունիայի համալսարանում տեղի ունեցավ նախագծերի շնորհանդես մրցույթը: Արդյունքում՝ մասնակից յուրաքանչյուր համալսարանից հաղթող ճանաչվեց մեկ նախագիծ:

Մեր համալսարանից մրցույթին ներկայացված էր 2 նախագիծ, որից մեկն արժանացավ հաղթանակի և իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ՝ հիացմունքի ու գովեստի խոսքերի:

27.06.18