(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՅՏՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ԷՋԵՐՈՒՄ

Համալսարանն իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և խրախուսումներ, խթանող ուժ է հանդիսանում մեր գիտնականների և մասնագետների համար՝ իրենց ոլորտում հաջողություններ գրանցելու և երկրի ու համալսարանի վարկանիշը բարձրացնելու համար: Մասնավորապես անհրաժեշտ է նշել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի աշխատողների խրախուսման կարգը, որը մեծ ակտիվություն ցուցաբերեց համալսարանի գիտական կյանքում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այսօր բարձր գլխով և հպարտությամբ ներկայանալու առիթ ունի: Մեր համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Կրթական ծրագրերի մշակման բաժնի գլխավոր մասնագետ և երիտասարդ մասնագետների գիտական աշխատանքների համակարգող Մանուկ Բարսեղյանը մեծ ոգևորությամբ էր ցուցադրում հանրահայտ Springer-ի կայքէջը, որտեղ զետեղված է մեր համալսարանի անունը՝ իր համահեղինակած «Physics of Quantum rings» գիտական գրքի շնորհիվ:

Մանուկ Բարսեղյանը, ստանալով հրավեր Դրեզդենի համալսարանի Նանոգիտության ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Ֆոմինի կողմից՝ ձեռնամուխ եղավ Կանադայի, Չիլիի և Էկվադորի  համալսարանների մասնագիտական խմբերի հետ համատեղ հեղինակել «Physics of Quantum rings»-ի 2-րդ հրատարակության երկու գլուխները: Սեպտեմբերի 2-ին լույս տեսած գիրքն արդեն հասանելի է Springer-ում օնլայն տարբերակով:

 

05.09.18