(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համալսարանների գիտահետազոտական մակարդակը համաշխարհային հարթակում բարձրացնելու նպատակով` կարևորվում է միջազգային հեղինակություն ունեցող պարբերականներում գիտական հոդվածների տպագրությունը։ SCOPUS և Web Of Science համակարգերում ընդգրկված գիտական հրապարակումները կարևորվում են ասպիրանտների, գիտաշխատողների համար, որոնք նրանց հնարավորություն են ընձեռում բարձրանալու համաշխարհային գիտական հարթակ:

Scopus-ը (http://www.scopus.com/) աշխարհի ամենախոշոր միասնական տեղեկատու բազաներից մեկն է, որում ներառված են ավելի քան 21000 գիտության, տարբեր ոլորտների պարբերականներ շուրջ 4000 միջազգային հրատարակիչների կողմից: Պարբերաբար թարմացվող Scopus-ի տվյալների բազան ներառում է առաջատար գիտական հրատարակիչների պարբերականները: Հայտնի է, որ պարբերականները դասակարգվում են ըստ իրենց ազդեցության գործակցի (Impact factor): Պարբերականի ազդեցության գործակիցը քանակական ցուցանիշ է, որը որոշվում է տվյալ տարբերականում հրատարակված հոդվածների քանակի և յուրաքանչյուր հոդվածի հղումների քանակի հարաբերակցությամբ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի երիտասարդ մասնագետների գիտական աշխատանքների համակարգող Մանուկ Բարսեղյանի նախաձեռնությամբ կազմվեց երիտասարդ կամավորների խումբ։ Խմբի անդամներն իրենց առջև նպատակ դրեցին գտնելու պարբերականներ, որոնք ներկայումս ընդգրկված են SCOPUS համակարգում և անվճար են գիտական հոդվածների տպագրության համար։ Վերջին երեք ամիսների բուռն աշխատանքի արդյունք հանդիսացավ ՃՇՀԱՀ ֆակուլտետների յոթ նեղ մասնագիտություններով տասական միջազգային պարբերականների ցուցակագրումը։ Ինչպես արդեն նշվեց, պարբերականներում հոդվածները տպագրվում են անվճար և հիմնականում անգլերեն լեզվով։

Համալսարանի տարբեր ամբիոններում գրքույկի տեսքով ներկայացվել է յոթ նեղ մասնագիտական ուղղվածությամբ (ճարտարապետություն, դիզայն, շինարարական նյութեր, գեոդեզիա, գեոտեխնիկա, ջրային համակարգեր, տուրիզմ) հավաքագրված պարբերականների ցուցակ: Մասնագիտական ամբիոններում կազմակերպված հանդիպումների ընթացքում պարզաբանվել են ներկաներին հուզող բազմաթիվ հարցեր և խնդիրներ:

Խմբի անդամները պատրաստակամորեն համագործակցում են համալսարանի բոլոր այն ասպիրանտների, երիտասարդ և ավագ գիտաշխատողների, ինչպես նաև դասախոսների հետ, ովքեր հետաքրքրված են միջազգային հարթակներում ընդգրկված անվճար պարբերականներում գիտական հոդվածներ տպագրելու գործով:

«ՃՇՀԱՀ երիտասարդ մասնագետների միավորում» խմբի անդամներն են՝ Մանուկ Բարսեղյան ֆ.մ.գ.թ. (manuk.g.barseghyan@gmail.com), Սեդա Կոստանյան  (seda.kostanyan@gmail.com), Էվլին Օրդուխանյան (Ordoukhanian.evlin@gmail.com), Նամատ Նամաթյան (namatyan.namat@mail.ru), Անի Արտեմյան  (aniartemyan@mail.ru), Անի Աճառյան արվ․թեկ․ (ani-acharyan@mail.ru), Տաթևիկ Փայտյան (paytyantatevik@gmail.com) և Շահեն Շահինյան տ․գ․թ․(shahen_shahinyan@mail.ru

 

06.04.18