(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆՔ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ԷԻԿ ամբիոնի ասիստենտ Հերմինե Սամվելյանը դեկտեմբերի 1-6-ն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում՝ ՌԴ Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության հրավերով:

Գործուղման նպատակը՝ գործակալության կողմից կազմակերպված Կամավորների միջազգային համաժողովին մասնակցելն էր: Կամավորական աշխատանքի մշակույթի ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև երիտասարդական հասարակական, կրթական կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների փոխգործակցությանն ու բարենպաստ պայմանների ստեղծմանը նվիրված համաժողովին մասնակցում էր 500 միջազգային պատվիրակ՝ 120 երկրից:

Համաժողովի շրջանակներում՝ Հերմինե Սամվելյանը մասնակցել է նաև «Տարվա Կամավոր» եզրափակիչ մրցանակաբաշխությանը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աշխատանքային այցը հագեցած է եղել նաև հեռանկարային ու կառուցողական հանդիպումներով: Հերմինե Սամվելյանը հանդիպել է «Կապիտան» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վերջինս իրականացնում է ձեռներեցության հմտությունների զարգացմանն ուղղված կրթական միջոցառումներ, ինչպես նաև պարբերաբար իրականացնում «Իմ առաջին բիզնես» մրցույթը, որին արդեն իսկ մասնակցել է 53 երկիր։ Հանդիպման արդյունքում մշակվել է համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երևանում և Մոսկվայում:

23.12.18