(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ի պատվիրակության մասնակցությունը «Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացումը հայաստանում» TEMPUS ARMENQA ծրագրի եզրափակիչ համաժողովին

 Սույն թվականի մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) «Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացումը Հայաստանում» TEMPUS ARMENQA ծրագրի շրջանակներում կայացավ նախագծի արդյունքների տարածման միջոցառում – եզրափակիչ համաժողով՝ «Բարձրագույն կրթության որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներձեռքբերումներ և հիմնախնդիրներ» թեմայով։

ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի վերջնարդյունքների (գիտելիքների, կարողությունների և հմտությունների) ձևավորման գործընթացում ներգրավված 17 պատվիրակներ մասնակցեցին համաժողովին: Մասնակիցները ոչ միայն ծանոթացան ARMENQA ծրագրի ձեռքբերումներին և հիմնախնդիրներին, այլ նաև ակտիվ մասնակցեցին համաժողովի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում իրենց կողմից գործնականում կիրառվեցին կրթական վերջնարդյունքների ձևավորման մեթոդական ձևերը:

20.05.17