(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ճշհահ-ի շախմատի աղջիկների թիմը՝ 2-րդ մրցանակակիր

Մարտի 27-29-ն անցկացվեց ՀՀ բուհերի 18-րդ մարզական խաղերի աղջիկների արագ շախմատ ի մրցաշարը: 10-ը բուհերի թիմերի հետ լարված պայքարում մեր համալսարանի թիմը գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը՝ ետ մնալով միայն ԵՊՀ-ի թիմից, իսկ 1-ին խաղատախտակում խաղացող մեր ուսանողուհի Սիրանույշ Ղուկասյանը 9 տուրում վաստակեց 9 միավոր՝ հաղթելով բոլոր մրցակիցներին։

Շնորհավորում ենք մեր շախմատիստուհիներ Սիրանույշ Ղուկասյանին, Նարե Առաքելյանին, Լիլիթ Խաչատրյանին, Անուշ Հարությունյանին, մեր համալսարանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմաստեր Լիլիթ Գալոյանին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի ժ/պ Հակոբ Բադալյանին՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ:

30.03.17