(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հերթական դասախոսությունը՝ ռոստելեկոմի մասնագետի կողմից

Այսօր, «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության հետ համագործակցության շրջանակներում, արդեն ավանդաբար, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց դասախոսություն: ՃՇՀԱՀ-ի Կարիերայի կենտրոնի և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված դասընթացը վարում էր Ռոստելեկոմ-Հայաստան ընկերության «Ցանցի պլանավորման» դեպարտամենտի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը։

Դասախոսության ընթացքում Ս. Մարտիրոսյանն ուսանողներին ներկայացրեց տվյալների փոխանցման թվային և կապի օպտիկական համակարգերի աշխատանքը, դրանց հիմնարար սկզբունքները, օպտիկական մանրաթելի առանձնահատկությունները, դրանց առավելություններն ու կիրառման ոլորտները, իրականացրեց նաև գործնական ցուցադրություններ:

Թեմայով հետաքրքրված ուսանողների և բանախոսի միջև ծավալվեց ակտիվ քննարկում և հարց ու պատասխանի միջոցով բացահայտվեց թեմային առնչվող մի շարք նրբություններ:

ՃՇՀԱՀ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Տիգրան Մարտիրոսյանը կարևորելով նմանատիպ հանդիպումները, նշեց որ այն մեծ հեռանկարներ է բացում ուսանողների առջև , հնարավորություն ընձեռնելով ծանոթանալու մասնագիտական հմտություններին:

25.11.16