(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հերթական անգամ հաջողություններ շախմատում

Սույն թվականի մարտի 28-30-ը անցկացվող ՀՀ բուհերի 17-րդ մարզական խաղերի արագ շախմատ մարզաձևում ունեցանք կրկնակի հաջողություն: Մեր համալսարանի աղջիկների շախմատի հավաքական թիմը գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը, իսկ անհատական պայքարում ուժեղագույնը ճանաչվեց մեր ուսանողուհի Նարե Առաքելյանը:

Շնորհավորում ենք Նարե Առաքելյանին անհատական հաղթանակի կապակցությամբ, մեր մյուս շախմատիստուհիներին` Վաթի Առաքելյանին, Նաիրա Պապիկյանին, Անուշ Հարությունյանին, մեր համալսարանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմաստեր Լիլիթ Գալոյանին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի ժ/պ Հակոբ Բադալյանին նման հաջողության համար և ցանկանում ենք նորանոր հաղթանակներ:

01.04.16