(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հարգելի պարոն Գալստյան

Շնորհավորում ենք Ձեզ Շինարարի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր պետություն կանգուն և հավերժական է իր հիմքերով ու քարե կերտվածքներով: Եվ հենց հայ շինարարն է, որ դարեր շարունակ վառ է պահել հայ մարդու արարելու, քարից հաց քամելու և նույնիսկ անտաշ քարից ազգային արժեք ստեղծելու գաղափարը:

Այսօր, ավելի ակնհայտ է Ձեր և բոլոր հայ շինարարների ներդրումը քաղաքի ու երկրի ու քաղաքի կառուցապատման գործում, քան երբևէ: Օրեցօր գեղեցկացող և ժամանակին համահունչ քայլող Հայաստանը  արդեն խոսուն ապացույցն է այն բանի, որ հայ շինարարի ձեռքերը պատրաստ են մշտապես կառուցել և ստեղծել հնի ու նորի անզուգական համալիր:

Մեր համալսարանի հարազատ ու սիրելի ռեկտոր: Ողջ համալսարանի անունից ևս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեր մասնագիտական տոնը` մաղթելով Ձեզ քաջ առողջություն, ամուր բազուկ և մտքի աներևակայելի թռիչք` արարել շարունակելու և սերունդներին վերամբարձ կառույցներ ժառանգելու համար:

12.08.16